Home / Ոստիկանություն / Ստեփանակերտում ուժայինները հեղաշրջում են պատրաստում, պնդում է ընդդիմադիր գործիչը (թարմացված)

Ստեփանակերտում ուժայինները հեղաշրջում են պատրաստում, պնդում է ընդդիմադիր գործիչը (թարմացված)

Ընդդիմադիր գործիչ, քաղաքագետ, Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության վարչության անդամ Տիգրան Գրիգորյանը հայտարարել է, որ Արցախը կանգնած է ռազմական հեղաշրջման լուրջ վտանգի առաջ։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերով նա դիմել է իր համաքաղաքացիներին՝ կոչ անելով պատրաստ լինել վճռական գործողությունների, որպեսզի թույլ չտալ հեղաշրջումը։ Այսօր իր հրաժարականի մասին հայտարարել է Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը․ Տիգրան Գրիգորյանի խոսքով՝ դա արել է ուժայինների ճնշման տակ գտվող Արցախի նախագահ Բակո Սահակյանի որոշմամբ։ Ընդդիմադիր գործիչը նշել է, որ Սահակյանն այդ պաշտոնին ցանկանում է նշանակել ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանին։

«Փաստորեն, այն մարդիկ, ում պատճառով վերջին օրերի ընթացքում տեղի են ունենում բոլորիս հայտնի իրադարձությունները ոչ միայն չեն հեռացվելու պաշտոնից, այլ նաև զավթելու են իշխանությունը», ֊ ասել է Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթվանից Ստեփանակերտում բողոքի ցույցեր են սկսվել ուժային կառույցների՝ ԱԱԾ, ոստիկանություն, ղեկավարների հրաժարականի պահանջով, որոնք դադարեցվել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո։

Քիչ անց Գրիգորյանը ևս մեկ գրառում է կատարել․ «Արշավիր Ղարամյանի պետնախարարի պաշտունում նշանակվելու լուրը դեռևս չի հաստատվում։ Սպասենք հետագա զարգացումներին»։

Տիգրան Գրիգորյանի խոսքը․

https://www.facebook.com/tigran.grigoryan.562/videos/1825528170861031/