Գլխավոր / Բանակ / Ղարաբաղում պայմանագրային զինծառայող է մահացել

Ղարաբաղում պայմանագրային զինծառայող է մահացել

Օգոստոսի 5-ին` ժամը 17:30-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով` լճում լողանալիս) մահացել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1982թ. ծնված Արմեն Ռաշիդի Հովակիմյանը: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Դեպքի մասին այլ մանրամասներ գերատեսչությունը չի հայտնում։

Համաձայն Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության՝ Մարտակերտի շրջանի «Խաչեն»-ի ջրամբարում փրկարարները ջրից դուրս են հանել Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Սարգսյանի (1975 թ. ծնվ.) և Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Արմեն Հովակիմյանի (1982 թ. ծնվ.) դիերը: