Գլխավոր / ԼԳԲՏ+ / Շուռնուխի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել․ պատմում է տուժածներից մեկի հայրը

Շուռնուխի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել․ պատմում է տուժածներից մեկի հայրը

Օգոստոսի 3-ին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում երիտասարդների վրա հարձակման փաստի առթիվ Գորիս քաղաքի ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր․ օր․-ի 118-րդ հոդվածով (Ծեծ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով)։ Այս մասին Epress.am-ին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, որտեղ ուղարկվել են գործով նյութերը։

Շուռնուխում Գորիսից ժամանած մի խումբ անձինք և նախկին գյուղապետն ու մի քանի շուռնուխցիներ հարձակվել էին համագյուղացի Հայկ Հակոբյանի ու նրա հյուրերի վրա։ Բռնարարները հանրայնորեն ասում են, որ հարձակվել են ատելության հողի վրա՝ պատճառ բերելով Հայկ Հակոբյանի սեռական կողմնորոշումը։ Տուժածի հայրը՝ Գավրուշա Հակոբյանը Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ Հայկի դեմ դուրս եկած գորիսցիները, որոնք նրան թիրախավորել են դեռևս ապրիլին և ծեծի ենթարկել Գորիսում, և իր դեմ պայքարող Շուռնուխի նախկին գյուղապետը միավորվել են այն բանից հետո, երբ ինքն այլ գյուղացիների հետ բողոք է ուղարկել նախկին գյուղապետի դեմ։

Մանրամասները՝ տեսանյությում․