Գլխավոր / Կանանց իրավունքներ / Տղամարդը կասկածվում է 28-ամյա կնոջ սպանության մեջ

Տղամարդը կասկածվում է 28-ամյա կնոջ սպանության մեջ

Օգոստոսի 30-ին՝ ժամը 17.35-ին, Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 28-ամյա կնոջ դի՝ բռնության հետքերով, կտրած-ծակած վնասվածքներով։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։ Shamshyan.com կայքը նշում է կնոջ անունը՝ Մարինե Դանիելյան։

Որպես կասկածյալ բերման է ենթարկվել Աբովյան քաղաքի բնակիչ,  38-ամյա մի տղամարդ։ Նախաքննական մարմնի որոշմամբ վերջինս ձերբակալվել է։ Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանություն)։

Ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկատվության՝ կինն այդ տանը վարձով է ապրել։