Գլխավոր / Բանակ / Հայաստանի զորմասերից մեկում հերթապահը մահացու հրազերային վիրավորում է ստացել

Հայաստանի զորմասերից մեկում հերթապահը մահացու հրազերային վիրավորում է ստացել

Հայաստանի զորամասներից մեկի հերթապահ մասում օգոստոսի 29-ին՝ ժամը 08:15-ի սահմաններում, հայտնաբերվել է զորամասի հերթապահ, ավագ լեյտենանտ Կարեն Սամվելի Հովհաննիսյանը՝ կզակի և գլխի գագաթնային շրջանում մահացու հրազենային վիրավորումով: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (Ինքնասպանության հասցնելը):

Այլ մանրամասներ գերատեսչությունը չի հայտնում։