Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացած պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ 19-ամյա Աղասի Դերենիկի Մկրտչյանի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել (365-րդ հոդվածի 3-րդ մասով. մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը): Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
«Մկրտչյանն ստացել է հրազենային վիրավորում և տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 21:20-ին արձանագրվել է վերջինիս կենսաբանական մահը», -գրում է ՔԿ-ն: