Home / Հայաստան / Իշխանությանը սպասարկող քաղհասարակությունը դրսում աղավաղում է հայաստանյան իրականությունը

Իշխանությանը սպասարկող քաղհասարակությունը դրսում աղավաղում է հայաստանյան իրականությունը

Երրորդ օրն է Մինսկում եմ, մասնակցում եմ Եւրասիական խոշոր մեդիամիջոցառմանը, շփվում եմ քաղաքագիտության, հեռուստատեսության, կինոյի տասնյակ հանրաճանաչ գործիչների հետ։ Ազնավուրի մահն ու երեւանյան իրադարձությունները այս միջոցառումը որոշ չափով իմ բենեֆիսը դարձրին՛ ստիպված էս պատասխանել բազմաթիվ հարցերի, պարզաբանումներ տալ, փարատել մարդկանց անհանգստությունները, վախերը, պատմել մեր հեղափոխության արժեքների, նաեւ խնդիրների մասին։ Եւ, հավատացնում եմ, գրեթե բոլորը Հայաստանը սիրում են, մեզ երկրպագում են, անհանգստանում են, հաջողություն են ցանկանում։

Բայց դրա մասին չի խոսքս։ Ցավով պետք է նշեմ, որ ստիպված եմ Մինսկում հաճախ ինչ-որ կարծրատիպեր եւ ասեկոսեներ ջարդել, բամբասանքներ հերքել, իրականությունը բացատրել։ Պարզվեց, որ Հայաստանի որոշ ներկայացուցիչներ, մասնակցելով Ռուսաստանի, Եվրասիական միության կողմից կազմակերպված տարբեր կոնֆերանսներին, փառատոններին, այլ միջոցառումներին վերջին ամիսներին շատ յուրահատուկ են մեկնաբանում մեր երկրի գործընթացները, լիքը ապատեղակատվություն են տարածում։ Պարզ է, որ այդ մարդիկ նախորդ իշխանության մունետիկներն ու քարոզիչներն են եղել եվրասիական տարածքում, պարզ է, որ նրանք ինչ-որ բաներ են կորցրել, ֆինանսավորման աղբյուրներից եւ կարգավիճակից են զրկվել․․․ Բայց տղաներ եւ աղջիկներ, հաճույք ե՞ք ստանում հիմարություններ տարածել մեր մասին, դա ինչ-որ դիվիդենտնե՞ր է ձեզ բերում։

Ասել եմ, մի անգամ էլ կրկնեմ՛ եթե նույնիսկ ձեզ անձամբ պարտված եք զգում, հարգելի «եւրասիականներ», գոնե Ռուսաստան-Բելարուս-Ղազախստաններում ձեզ արժանապատիվ պահեք։ Ձեր երկրում կատարվող շշմելու լավ փոփոխությոնների իամստը մի աղավաղեք։
Մինսկն էլ շատ հյուրասեր, մաքուր ու խնամված քաղաք է․․․

Տիգրան Հակոբյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ
նկարում՝ 1993-ից մինչև 2018 Հայաստանում տարբեր ղեկավար պաշտոններ զբաղեցրած Սերժ Սարգյսանի և Ռիտա Սարգսյանի ամուսնական զույգն է՝ նախագահի նստավայրում ամանորյա ընդունելության ժամանակ

Tekali Taxi


03.10.2018