հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանտ / Բազմազավակ կինը կարող է դառնալ քաղբանտարկյալ նոր Հայաստանում

Բազմազավակ կինը կարող է դառնալ քաղբանտարկյալ նոր Հայաստանում

Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի գործը ուղենշային է՝ հասկանալու համար, թե նոր Կառավարությունը ինչ ճանապարհով է առաջ շարժվելու։

Արդյոք շարունակելու են գործել աղքատներին լիկվիդացնելու տրամաբանությամբ, թե պետք է առերեսվենք նրա հետ, որ այս հանցագործությունները քաղաքական և հանրային արտադրանք են։

Հասմիկ Սարգսյանի գործի մասին մանրամասն այստեղ։

Եթե այս գործն այլ ուղղությամբ գնա և Հասմիկ Սարգսյանը հայտնվի բանտում, հարցականի տակ է դրվում ողջ հեղափոխության տրամաբանությունը։ Հարց է առաջանում՝ ում համար արվեց այս հեղափոխությունը։ Եթե քաղաքական և տնտեսական փոփոխություններ չարվեն, ունենալու ենք նույն տնտեսական բևեռացումը։

Եթե Հասմիկ Սարգսյանը հայտնվի բանտում, նա կլինի քաղբանտարկյալ, քանի որ յուրաքնչյուր մարդ, ով աղքատության պայմաններում այս քայլին է գնում և հետո հայտնվում բանտում, քաղբանտարկյալ է։

Epress.am-ի տաղավարում Զառա Հարությունյանը և Շահանե Խաչատրյանը զրուցել են Հասմիկ Սարգսյանի գործի մասին։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը Հասմիկ Սարգսյանին գողության համար դատապարտվել է 5 տարվա ազատազրկման։ Գործն օգոստոսին ուղարկվել է Վճռաբեկ դատարան, որը երեք ամսվա ընթացքում կարող է վարույթ ընդունել։ Վճռաբեկի դիմաց այսօր մի խումբ մարդիկ ակցիա են արել՝ պահանջելով գործն ընդունել վարույթ։ Դատարանի մուտքի մոտ՝ գետնին, դրվել էր նաև մթերք, որը հնարավոր է գնել 4000 դրամով։ Հենց այդքան գումար էր իր պնդմամբ վերջին անգամ գողացել Հասմիկ Սարգսյանը, որով միրգ և բանջարեղեն էր գնել իր չորս երեխաների համար։



27.04.2018