Գլխավոր / Ազգային ժողով / ԱԺ-ն տապալեց ԸՕ-ի փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն տապալեց ԸՕ-ի փոփոխությունների նախագիծը

Ազգային ժողովի այսօվա արտահերթ նիստի ժամանակ 54 կողմ, 3 դեմ ձայնով չի ընդունվել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը։ ԸՕ-ն Սահմանադրական օրենք է, և դրա ընդունման համար անհրաժեշտ է 63 պատգամավորի ձայն։

Քվեարկությունը նախատեսված էր 17։30-ին, սակայն «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանն ընդմիջում խնդրել,  սակայն, անհրաժեշտ քանակությամբ պատգամավորներ չեն ներկայացել այնուհանդերձ։ Ավելի վաղ ՀՀԿ-ն հայտարարել էր, որ կողմ չեն քվեարկելու փոփոխություններին։

Այսպիսով՝  դեկտեմբերի ընտրությունները կլինեն հին ընտրական օրենսգրքով, որով պահպանվում են  ռեյտինգային համակարգը։

ԱԺ նիստի զուգահեռ մի քանի տասնյակ քաղաքացիներ հավաքվել են Ազգային ժողովի այգու մոտ և սկսել զանգահարել ԱԺ բացակա պատգամավորներին և հորդորել ներկայանալ աշխատանքի։

Նրանք նշել են, որ պատգամավորները աշխատավարձ են ստանում հարկատուների մուծած գումարներից և պարտավոր են իրենց աշխատանքը անել։

Ակցիայի մասնակիցներից Թագուհի Ղազարյանի խոսքով՝ զանգին պատասխանել է ՀՀԿ-ական Արփինե Հովհհանիսյանը և աշխատանքի հրավերին ի պատասխան՝ ասել է․ «Շատ լավ»,  իսկ Կարինե Աճեմյանն ասել է, որ «Հիմնավորում չէ՝ ձեր հարկերից ենք փող ստանում»։