Գլխավոր / Ազգային ժողով / Սաբոտաժը հաղթանակի չի հասնի, կհաղթի հեղափոխությունը

Սաբոտաժը հաղթանակի չի հասնի, կհաղթի հեղափոխությունը

Այսօր ԱԺ-ում տապալեցին Ընտրական օրենսգրքում՝ Կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը։ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով կոչ է արել՝«Գլուխներդ բարձր, հեղափոխությունը շարունակվում է» և նշել, որ ԱԺ պատգամավորների սաբոտաժը չի հաղթելու։

«Առաջարկվող փոփոխություններն ընտրական օրենսգիրքն առավել պարզ ու հասկանալի դարձնելու նպատակ ուներ։ Իմ քաղաքական գնահատականը հետևյալն է, որ այս քվեարկությամբ Ազգային ժողովը ևս մեկ անգամ ի ցույց դրեց, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են և առանց խորհրդարանական արտահերթ ընտրությունների՝ մենք չենք կարողանա որևէ քայլ անել։

Այսօրվա քվեարկությունը ցույց է տալիս իրերի իրական դրությունը, երբ խորհրդարանական մեծամասնությունը և նրա կողնակիցներն ամեն ինչ անում են սաբոտաժի քաղաքականություն անելու համար։ Վերջին 2 շաբաթվա ընթացքում մի քանի անգամ արդեն դա ակնհայտատ երևաց։ Նրանք հույս ունեն, որ այդ ճանապարհով խորհրդարականակ արտահերթ ընտրությունները կկարողանան վերածել ռևանշի գործիքի։ Բայց ես ուզում եմ ասել հետևյալը, որ, ըստ էության, եթե անգամ արտահերթ խորհրդարանական ընտրութոյնները տեղի ուենան գործող օրսնգրքով, դա որևէ բան չի փոխում, քանի որ ժողովրդի հաղթանակն անխուսափելի է, վերադարձ անցյալին չկա ու չի լինելու։

Կոչ եմ անում ՀՀ քաղաքացինրին իրապես պատրաստվել արատահերթ ընտրությունների և հեղափոխությունը հասցնել վերջնական հանգրվանին։

Ինչ օրենսգրքով էլ անցնեն արտահերթ ընտրությունները, ժողովրդի հաղթանակն անխուսափելի է․․․ Գլուխներդ բա՛րձր, հեղափոխությունը շարունակվում է։ Դեկտամբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որտեղ ժողովուրդը հաղթելու է անխուսափելիորեն․․․Այսօրվա քվարեակությունը ցույց տվեց, որ այս կառավարությունն իր ձևավորման առաջին իսկ օրից աշխատում է սաբոտաժի մթնոլորտում։ Բայց վերջնական հաղթանակին չի հասնի սաբոտաժը, այլ կհասնի հեղափոխությունը, ժողովրդի հաղթանակը»։