Հոկտեմբերի 21-ին Հայաստանի մի քանի մարզերում՝ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Տավուշի անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջին տվյալների՝ Արմավիր քաղաքում 6 693 ձայնով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Դավիթ Խուդաթյանը։ 28 699 ընտրողներից ընտրություններին մասնակցել են 9 937 քաղաքացի։
Էջմիածնում նույնպես 8 076 ձայնով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն՝ քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը։ Էջմիածնի 45 278 ընտրողներից մասնակցել է 15 827-ը։
Կապանում անկուսակցական Գևորգ Փարսյանը 10 507 ձայնով հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուին։ ՔՊ ներկայացուցիչ Նարեկ Բաբայանը ստացել է 8 499 ձայն։ Ընտրողների ընդհանուր թիվը Կապանում եղել է 34 969-ը։ Քվերակությանը մասնակցել են 19 503 քաղաքացի։
Հրազդանում 10 681 ձայնով հաղթանակ է տարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝Սևակ Միքայելյանը որին, սակայն, «Քաղաքացիական պայմանագիր»-ը չէր աջակցում։ Հրազդանում ընդհանուր թիվը եղել է 44 154-ը, որից մասնակցել են ընտրություններին 16 262-ը։