0 դեմ, 0 կողմ, 13 ձեռնպահ ձայնով Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ չի ընտրվել ՀՀ վարչապետ։
Ձեռնպահ են քվեարկել «ԵԼՔ» խմբակցության պատգամավորները, ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորներ Շիրակ Թորոսյանը, Մարտուն Գրիգորյանն, Կնյազ Հասանովը և Արսեն Միխայլովը։
Այս առաջադրումը, ինչպես և նախորդը, ֆորմալ բնույթ էր կրում։
Այսպիսով՝ խորհրդարանն իրավունքի ուժով արձակվում է, և նշանակվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։