Գլխավոր / Հայաստան / Ռուսական ընկերությունները խանգարում են նավթի ներմուծումը Վրաստանից Հայաստան

Ռուսական ընկերությունները խանգարում են նավթի ներմուծումը Վրաստանից Հայաստան

Վրաստանից Հայաստան նավթամթերքի փոխադրմամբ զբաղվող գործարարները հայտարարել են այդ ոլորտում տիրող կոռուպցիայի և հովանավորչության մասին: Նրանց կարծիքով՝ գլխավոր շահառուները ռուսական ընկերություններն են:

Վրաստանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարվել է, որ Վրաստանից Հայաստան նավթամթերքի տարանցումը մինչև 2018 թ. մայիսը սահմանի երկու կողմերում էլ մենաշնորհված էր: Հայաստանի «թավշյա հեղափոխությունից» հետո նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել մենաշնորհներին, ինչից հետո բիզնեսը համեմատաբար ավելի ազատ է դարձել: Սակայն իրավիճակը չի փոխվել Վրաստանում, որտեղ տեղական երկաթուղին արգելափակում է բիզնեսի՝ այլ երկրներից Հայաստան վառելիք տեղափոխելու յուրաքանչյուր փորձ:

Բացառութուններ արվում են միայն ռուսական երկու կառույցների համար, որոնք Ռուսաստանից Հայաստան մենաշնորհային կերպով վառելիքի տարանցում են իրականացնում: Դրանք «Роснефть»-ի դուստր ընկերութուն Petrocasenergy-ն և «Лукойл»-ն են:

Վրացական երկաթուղու ապակառուցողական գործողությունները հակասում են կառավարության հայտարարած՝ Վրաստանը տրանսպորտային հանգույցի վերածելու ծրագրին. մամուլի ասուլիսին հայտարարել է НПО HUB Georgia-ի  գործադիր տնօրեն Վասո Ուրուշաձեն.

«Երբ փոխադրողները դիմում են երկաթուղու հետ կապված կոնկրետ հայտարարությամբ, ապա նրա ղեկավարությունը առանց պատճառները բացատրելու արգելափակում է բեռների փոխադրումը: Իրենց անգործությամբ նրանք նպաստում են մոնոպոլիստների շահերին՝ ֆինանսական զգալի վնաս հասցնելով պետությանը: Ստիպված ենք արձանագրել, որ Վրաստանի երկաթուղին խրվել է կոռուպցիայի մեջ»:

Մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցվել են կոնկրետ փաստեր, որոնք պատկերավոր կերպով վկայում են այդ ոլորտում գոյություն ունեցող կարգերի մասին: Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք վրացական երկաթուղու հետ բեռների փոխադրման մասին պայմանագրեր ունեն, նավթամթերքները բերվել են Վրաստան, բայց դրանց փոխադրումը արգելափակված է երկաթուղայինների մեղքով:

Հայկական AG Fuel  ընկերության հիմնադիր Փայլակ Ուռուսյանը պատմել է այս ոլորտում տիրող հովանավորչության մասին.

««Թավշյա հեղափխությունից» հետ ես որոշեցի բարելավել բիզնեսը: Պայմանագիր կնքեցի Վրաստանի իմ գործընկերների հետ: Ես ոչ մի կերպ չէի կարող ենթադրել, որ այստեղ արգելքներ կստեղծեն, կես տարի է մեր ապրանքը չենք կարողանում այստեղից դուրս բերել: Նրանք ի՞նչ են ուզում: Ինչքան որ ես հասկացա, կան որոշ ընկերություններ, օրինակ՝ «Роснефть»-ը, որի համար ես պետք է աշխատեմ: Իսկ ես ուզում եմ ավելի որակյալ վառելիք առաքել եվրոպական երկրներից, ես չեմ ուզում նրանց («Роснефть»-ի) հետ աշխատել»:

Crossline Logistics-ի տնօրեն Լաշա Պարուլավան նույնպես խոսում է խոչընդոտների մասին, որոնք ստեղծվում են հօգուտ  «Роснефть»-ի և и «Лукойл»-ի:

«Հունիսի 2-ին մենք 40 տոննա նավթամթրքների ամենամյա փոխադրման մասին համաձայնագիր ստորագրեցինք Վրաստանի երկաթուղու հետ: Այդ պայմանագրի հիմքով մենք համաձայնություն ձևակերպեցինք հայաստանյան գործընկերների հետ և կանխավճար ստացանք Բաթումից Հայաստան վառելիքի փոխադրման համար: Դրանից հետո սկսվեցին խնդիրները: Վրացական երկաթուղին հայտարարեց մեզ, որ պատրաստ է փոխադրմանը, բայց իբրև թե հայկական Հարավային երկաթուղին հրաժարվում է ընդունել բեռը: Դրանից հետո Վրաստանի երկաթուղին անտեսում է մեր գրավոր հարցումները, ինչով էլ մեզ ծանր դրության մեջ է դնում: Մենք կոչ ենք անում կոմպետենտ մարմիններին անհապաղ ուսումնասիրել այս հարցը»:

Նմանատիպ պատմութուն է տեղի ունեցել David & Company-ի հիմնադիր Դավիդ Դոլիձեի հետ, որը նույնպես պայմանագիր է ստորագրել հայաստանցի գործընկերոջ հետ: Վառլիքի մեծ մասը առաքվել է Վրաստան, սակայն Վրաստանի երկաթուղին ոչ մի կերպ չի արձագանքում ընկերության հարցումներին.

«Ոչ մի նամակ, ոչ մի զանգ, այնտեղ բոլորը կարծես գոլորշիացել են: Ստիպված էինք գնալ նրանց գրասենյակ, որտեղ դարձյալ ոչ ոքի չկարողացանք գտնել: Մեզ ասացին, որ մեկն արձակուրդում է, մեկը՝ գործուղման կամ գրծնական հանդիպման: Դրա վրա երկու օր ծախսվեց: Մենք ո՛չ մերժում ստացանք, ոչ էլ հաստատում, որպեսզի գոնե հասկանայինք, թե ինչ է կատարվում»:

Հատկանշական է, որ Վրացական երկաթուղու ներկայացուցիչները ոչ մի կերպ չեն մեկնաբանում իրավիճակը՝ չնայած գործարարների բազմաթիվ բողոքներին: Լռում է նաև վարչապետ Մամուկա Բախտաձեն, ով մինչ այս պաշտնին նշանակվելը զբաղեցնում էր Վրացական երկաթգծի ղեկավարի պաշտոնը:

Tekali Taxi