2015թ. ապրիլից մինչեւ 2018 թ. ընկած ժամանակահատվածում Եմենում սովից մահացել է մոտ 85 հազար երեխան, հաղորդում է «Save the Children» կազմակերպությունը: Պաշտոնական տվյալներով, զոհերի թիվը կազմում է 84 701: Տվյալները ձեռք են բերվել ՄԱԿ-ի զեկույցներից, որտեղ ուսումնասիրել են մահացությունների քանակը մինչեւ 5 տարեկան երեխաների շրջանում:
«Մենք սարսափում ենք, որ պատերազմի սկսվելուց հետո Եմենում այսքան երեխաներ են մահանում սովից: Այս ձեւով մահացած երեխաները շատ են տառապում, քանի որ կենսական կարևորությնուն ունեցող օրգանները սկզբից սկսում են ավելի դանդաղ աշխատել, ապա ամբողջությամբ դադարում են գործել: Իսկ ծնողներն էլ այդ պռոցեսի ականատեսն են դառնում, եւ ոչինչ չեն կարողանում անել», – մեկնաբանեց Թիմեր Կիրոլոսը, ով ղեկավարում է« Save the children»- ի Եմենի մասնաճյուղը:
Կազմակերպության կայքէջի համաձայն` միայն 2017 թվականին սովից Եմենում 5 տարեկանից ցածր 50.000 երեխա կարող էր մահանալ, իսկ մոտ 400,000 երեխաներ բուժման կարիք ունեին, որը չէին կարող ստանալ:
2014 թվականից Եմենում քաղաքացիական պատերազմ է։ 2015թ. փետրվարին Սաուդյան երկրների կոալիցիան Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ միջամտել էր երկրի գործերին, որից հետո Յեմենի համար կենսական կարեւոր նշանակություն ունեցող Հոդեյդի նավահանգստում պարենային ապրանքների մատակարարումները նվազել են ամսական 55 հազար տոննայի չափով։
Սննդի այս չափաբաժինը բավարար կլինի 4,4 միլիոն մարդու համար, այդ թվում `2,2 միլիոն երեխաների: Համաշխարհային առողջապահական կազմակերպության գնահատականներով՝ Յեմենում պատերազմի ընթացքում սպանվել են ավելի քան 10 հազար մարդ՝ քաղաքացիական բնակչությունից: