Գլխավոր / Հայաստան / Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն կշնորհեն

Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն կշնորհեն

Նոյեմբերի 21-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ստորագրեց Ժիրայր Սեֆիլյանին Հայաստանի քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Այս մասին վարչապետի պաշտոնակատարը գրել է «Ֆեյսբուք» սոցցանցի միջոցով։ Որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի նախագահի հրամանագրի ստորագրումից հետո:

«ՀՀ օրենսդրությամբ ետին թվով քաղաքացիություն շնորհելու ոչ մի հնարավորություն չկա: Հետևաբար՝ քաղաքացիությունն ուժի մեջ կմտնի այս տարվանից», — գրել է Փաշինյանը:

Նախկին իշխանությունները տարիներ շարունակ մերժում էին ընդդիմադիրի, «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիր անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի՝ քաղաքացիություն ստանալու դիմումը։ Այսպիսով, նա կարող է մասնակցել սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին։