Գլխավոր / Բանակ / ԱՄՆ ղեկավարը սպառնում է ներգաղթյալներին հանուն հանրապետականների ոգևորության

ԱՄՆ ղեկավարը սպառնում է ներգաղթյալներին հանուն հանրապետականների ոգևորության

Թրամփ․ զորքերը ուժ կկիրառեն ներգաղթյալների դեմ

Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կստորագրի մի օրենք, ըստ որի կսահմանափակվեն ժամանակավոր ապաստանների լիազորությունները։

Նա նաև ասել է, որ ԱՄՆ զորքերը, որոնք տեղակայված են Մեքսիկայի հետ սահմանին, կարող են կրակել ներգաղթյալների քարավանի վրա, եթե վերջիններս փորձեն քար նետել նրանց ուղղությամբ։

Սպիտակ Տանը, ներգաղթյալների մասին խոսելիս Թրամփը անդրադարձավ իր քարոզչական ծրագրի կետերին, բայց գրեթե չառաջարկեց կոնկրետ եղանակներ `ուղղված այդ խնդիրների լուծման համար, գրում է CNN-ը:

Թրամփը նշել է, որ իր վարչակազմը պատրաստում է գործադիր մի որոշում, որը կսահմանափակի ապաստան ստանալու պահանջները և մուտքի իրավական կետերը։ Սակայն նա հրաժարվեց մանրամասնել, թե գալիք գործադիր որոշումը ինչպես է գործելու և ինչու էր նա հղում դա որպես նախագահական ուղերձ, երբ որոշումը դեռևս նախնական փուլերում է:

Հարցին, թե արդյո՞ք նա նախատեսում է, որ ԱՄՆ-ի զորքերի՝ միգրանտների խմբերի ուղղությամբ կրակ կբացեն, Թրամփը Սպիտակ տան լրագրողներին ասել է. « Հույս ունեմ ոչ, բայց դա զինվորականների գործն է»։

ԱՄՆ պաշտպանության նախարարը CNN-ին հայտնել է, որ իրենք հետևում են ուժի կիրառման վերաբերյալ ստանդարտ կանոններին և ուժ կկիրառեն միայն ինքնապաշտպանության շրջանակներում։

Համաձայն Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության, «մահացու ուժի կիրառումը հիմնավորված է միայն այն դեպքում, երբ կա հիմնավոր համոզմունք, որ նման ուժի սուբյեկտը մարդուն մահվան սպառնալիք կամ լուրջ վնաս է ներկայացնում»։

Պենտագոնի մամլո խոսնակ, լեյտենանտ Ջեյմի Դեվիսը , հետևելով Թրամփի մեկնաբանությանը ասել է, որ «Պաշտպանության Նախարարությունը չի քննարկի տարբեր իրավիճակներում հատուկ միջոցներով ուժ կիրառելու ենթադրային վարկածներ, բայց մեր ուժերը վերապատրաստված մասնագետներ են, որոնք միշտ ունեն ինքնապաշտպանվելու ինքնատիպ իրավունք »:

«Ես նաև կցանկանայի շեշտել, որ մեր ուժերին աջակցում է Մաքսային և սահմանային պահպանությունը պաշտպանություն կողմից, ովքեր իրականացնում են իրավապահ մարմինների գործառույթ», — ասել է Դեվիսը։

Պաշտպանության նախարարության պաշտոնյաները բազմիցս ընդգծել են, որ սահմանի զորքերը քաղաքացիական իշխանություններին աջակցելու համար են, և առհասարակ չի սպասվում, որ պետք է շփվեն միգրանտների հետ:

Թրամփը ավելի շատ է սկսել ուշադրություն դարձնել ներգաղթի վրա, վերջին օրերին, քանի որ երկրի հանրապետականները պայքարում են իրենց ընտրողների ոգեւորությունը բարձրացնելու համար։ Թրամփը ապաստանի խնդրի վերաբերյալ մանրամասներ չի ներկայացրել կամ թե ինչպես է դրանք կիրառելու։ Ուղղակի ասել է, որ մտադիր է հաջորդ շաբաթվա ընթացքում ապաստանները խստացնելու վերաբերյալ օրենք ստորագրել։

Թրամփի վարչակազմը ուսումնասիրել է ապաստան հայցողների քանակի սահմանափակման ուղիները, որովհետև, ըստ նրանց և իրենց նախագահի, ապաստան տրամադրելը ներգաղթյալների կողմից դիտվում է որպես «ելք»:

Ներգաղթի եւ ազգության մասին ակտում նշվում է, որ ցանկացած ոք, ով ժամանում է ԱՄՆ, կարող է դիմել ապաստան ստանալու համար, եթե  ունի «հիմնավոր պատճառ կապված հալածանքի, ռասայական, կրոնական, ազգային խտրականության, որոշակի սոցիալական կամ քաղաքական խմբի անդամակցության հետ»:

CNN- ը հաղորդել է, որ այս շաբաթվա ընթացքում վարչակազմը նույնպես քննարկում է միգրացիայի սահմանափակումների մասին ծրագիր, և ըստ էության պետք է ստեղծել սպասողների ցուցակ, հայտարարել է վարչության պետը:

Սակայն փորձը ցույց է տվել, որ մարդիկ որոշում են երկար չսպասել, և փոխարենը գերադասում են ապօրինի կերպով երկիր ներթափանցել։ Եթե այս ներգաղթյալների խմբերն էլ փորձեն անեն նույնը, կբախվեն ավելի խիստ եւ ավելի բարձր ստանդարտների՝ ապաստան խնդրելու հարցում։

Սպիտակ Տան աշխատակիցները կարծում էին, որ Թրամփը պետք է ներգաղթյալների մասին ելույթով հանդես գար ավելի վաղ, սակայն շաբաթ օրը Փիթսբուրգի սինագոգի սպանության մասին լուրը հետաձգեց այդ ծրագրերը։