ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հրաման տալ, որով չեղարկվում է ներգաղթյալների այն իրավունքը, որով ԱՄՆ-ում ծնված նրանց երեխաները ստանում էին ամերիկյան քաղաքացիություն: Թրամփն այդպիսի հայտարարություն է տարածել Մեքսիկայից ներգաղթյալների քարավանի ԱՄՆ սահմանին մոտենալուն ընդառաջ:
«Մենք աշխարհում միակ երկիրն ենք, ուր մարդը տեղափոխվում է, երեխա է ունենում, և այդ երեխան ավտոմոտ դառնում է քաղաքացի՝ իր համապատասխան արտոնություններով։ Դա ուղղակի ծիծաղելի է։ Պետք է կանգ առնել», – այս մասին գրում է Axios պարբերականը։ Նախագահի հետ ամբողջական հարցազրույցը կհեռարձակվի HBO ալիքով։
Մինչդեռ, հավելում է պարբերականը, ավելի քան 30 Արևմտյան երկներում քաղաքացիությունը տրվում է «հողի սկզբունքի» համաձայն: Այն է՝ պետության տարածքում ծնված երեխան ունի այդ պետության քաղաքացիություն ստանալու իրավունք:
Լրագրողի հարցին, հասկանում է արդյոք ԱՄՆ նախագահը, թե ինչ դիմադրության կհանդիպի այդ նախաձեռնությունը, Թրամփը հայտարարել է․ «Ինձ միշտ ասում էին, որ դրա համար պետք է փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ։ Եվ գիտե՞ք ինչ։ Ոչ մի բան էլ պետք չի»։ Նրա խոսքով՝ դրա համար միայն նախագահական հրաման պետք է տալ։ Թրամփը նշել է նաև, որ հարցն արդեն քննել է իր խորհրդականների հետ։
Նրա խոսքով՝ հրամանն արդեն մշակման փուլում է։
Պարբերականը նշում է, որ դեռ պարզ չէ, թե Թրամփի կհաջողվի՞ տալ այդպիսի հրաման, թե ոչ։ Հրամանի հետ կապված կասկած է հայտնել ԱՄՆ քաղաքացիության և ներգաղթյալների հարցով ծառայության իրավաբանական բաժնի նախկին ղեկավարը։
Միևնույն ժամանակ Հանրապետական կուսակցության անդամները հավատացնում են, որ նախագահը լիովին կարող է այդպիսի որոշում կայացնել՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարի շրջանակներում։
NBC հեռուստաալիքը նշում է, որ այլ երկների ապահովված քաղաքացիների շրջանում բավականին տարածված է «ծննդաբերական զբոսաշրջություն»-ը դեպի ԱՄՆ։
Առաջին տեղում ռուսներն են։ Ամեն տարի նրանք մեկնում են Մայամի և այլ քաղաքներ, որ ապահովեն իրենց երեխաների համար ամերիկյան քաղաքացիություն։ Մոսկվայում երեխայի՝ Մայամիում ծնված լինելը, արդեն խոսում է դիրքի և կարգավիճակի մասին։ Իսկ սոցցանցերում շատ են ռուս կանայք, որոնք հպարտանում են իրենց փոքրիկ ամերիկացիներով։
Ինչպես հաղորդում է Business Insider-ը, 2015 թվականի դրությամբ 3,8 միլիոն անօրինական ներգաղթյալներից յուրաքանչյուրն ԱՄՆ-ում ունեցել է առնվազն 1 երեխա։
Նշենք, որ Թրափի հայտարարությունը եղավ Մեքսիկայից դեպի ԱՄՆ սահման ավելի քան 7,2 հազար ներգաղթյալների քարավանի մոտենալու ժամանակ։
Քարավանը բաղկացած է Հոնդուրասի, Սալվադորի, Գվատեմալայի և Մեքսիկայի բնակիչներից։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 30-ին, Պենտագոնը հաստատել էր, որ ավելի քան 5000 հազար զինվորականներ կուղարկվեն ԱՄՆ և Մեքսիկայի սահման՝ ներգաղթյալների ալիքը կանխելու համար։
Նշենք, որ աշխարհում քաղաքացիության ձեռքբերման 2 սկզբունք կա՝ «արյան սկզբունք» և «հողի սկզբունք»։ Առաջին դեպքում երեխան ստանում է ծնողների քաղաքացիությունը, անկախ նրանից, թե որտեղ է ծնվել։ 2-րդ դեպքում՝ այդ երկրի քաղաքացիություն ստանում է յուրաքանչյուր մարդ, ով ծնվել է այդ երկրի տարածքում, անկախ, թե ծնողները որ երկրի քաղաքացի են։ ԱՄՆ-ում հիմա երկու տարբերակներն էլ գործում են։