Գլխավոր / Ազգային ժողով / Զինծառայողներն ընտրության են գնում շարային կարգով

Զինծառայողներն ընտրության են գնում շարային կարգով

«Անկախ դիտորդ»-ն արձանագրել է ընտրությունների ժամանակ գրանցված մի քանի խախտումներ։

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 6/9 տեղամասում «Անկախ դիտորդ»-ն արձանագրել է, որ անհայտ անձը ծրարներից դուրս է հանել քվեաթերթիկը, ստուգել այն, նորից տեղադրել ծրարում, դրանից հետո միայն ընտրողը հնարավորություն է ունեցել քվեաթերթիկը գցել քվեարկության արկղ։ Տեսանյութում երևում է, որ երբ կինը հանում է քվեաթերթիկը ծրարից, այն ծալված է։ Քվեաթերթիկը ծրարում չպետք է ծալված լինի։ Կինն ուղղում է քվեաթերթիկը, և նոր միայն այն նետվում է քվեատուփի մեջ։

Ժամը 16:00 դրությամբ

Ժամը 16:00-ի դրությամբ #Elections4All #EU4CivilSociety #ArmVote2018Երևանի 6/9 տեղամասում դիտորդը տեսաձայնագրել է քվեարկության գաղտնիության խախտման մի քանի դեպք, որտեղ անհայտ անձը ծրարներից դուրս է հանել քվեաթերթիկը, ստուգել այն, նորից տեղադրել ծրարում, դրանից հետո միայն ընտրողը հնարավորություն է ունեցել քվեաթերթիկը գցել քվեարկության արկղ։Սպիտակի 22/22 տեղամասում ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող անձին օգնողի տվյալները չեն լրացվել։Կոտայքի մարզի Արգել գյուղի 27/33 և Արմավիր քաղաքի 16/14 տեղամասային ընտրական կենտրոններում զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով, ինչը ընտրական օրենսգրքի խախտում է: ՀՀ Ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Զինծառայողները, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում ծառայողները տեղամասային կենտրոն մուտք են գործում ոչ շարային կարգով»:https://hcav.am/ind-obs-to-be-updated-09-12-2018/

Gepostet von Helsinki Citizens’ Assembly-Vanadzor am Sonntag, 9. Dezember 2018

Կոտայքի մարզի Արգել գյուղի 27/33 և Արմավիր քաղաքի 16/14 տեղամասային ընտրական կենտրոններում զինծառայողները քվեարկության են գնում շարային կարգով, ինչը ընտրական օրենսգրքի խախտում է: ՀՀ Ընտրական օրենսգրքի 65-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «Զինծառայողները, ազգային անվտանգության և ոստիկանության զորքերում ծառայողները տեղամասային կենտրոն մուտք են գործում ոչ շարային կարգով։