Գլխավոր / Շուկա / Բացօթյա առեւտրի օրինական վաճառակետերի ցանկն ըստ վարչական շրջանների

Բացօթյա առեւտրի օրինական վաճառակետերի ցանկն ըստ վարչական շրջանների

Ստորև՝ բացօթյա առեւտրի օրինական վաճառակետերի ցանկն է՝ ըստ վարչական շրջանների: Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանից, այս պահի դրությամբ, վաճառակետերը կբավականացնեն: Այնուհանդերձ, եթե անհրաժեշտություն ծագի, քաղաքապետարանը պատրաստ է լրացուցիչ տեղեր կազմակերպել:

📍Արաբկիր – Կոմիտաս 53, արժեքը՝ 300-1000 դրամ (առաջրին մեկ ամիսը անվճար), Կոմիտաս 55, Հակոբյան 3 (500 դրամ՝ մեկ գծամետրը), Գյուլբենկյան-Սունդուկյան խաչմերուկ, Հր. Քոչար-Փափազյան խաչմերուկ, Տիգրանյան-Մամիկոնյանց խաչմերուկ:

📍 Կենտրոն — Խորենացի 35, «Երևանի թիվ 2» (Գումի կամ Հայկական) շուկա: Համաձայն շուկայի տնօրինության տրամադրած տվյալների` առկա է մոտավորապես 300-400 ազատ տաղավար, որոնց համար վարձավճարը սահմանվում է՝ սկսած 200 դրամից: Շուկայի տնօրինությունը պատրաստակամ է առաջին մեկ ամիսը տարածքները տրամադրել անվճար:

📍 Աջափնյակ — Շինարարների 15: Վարձավճարը՝ օրական 500 դրամ:

📍 Ավան – նախատեսվում է կազմակերպել Տաշքենդի փողոցին հարակից տարածքում:

📍 Նուբարաշեն — 12 փողոցի 3-րդ և 2-րդ շենքերի, 11փողոցի 16 շենքի հարակից տարածք, անվճար:

📍 Նոր Նորք — Սաֆարյան փող. «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամաս /500 դր./ «Երևան Սիթի» սուպերմարկետի նկուղ անսահմանափակ տեղեր, մեծածախ շուկա՝ ժամային սահմանափակմամբ: Նախատեսվում է ևս մեկ շուկա կազմակերպել 7-րդ զանգվածի տարածքում:

📍 Էրեբունի — Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակի հատվածում գործում է շուկա:

📍 Քանաքեռ-Զեյթուն — Դրոյի 19 շենքի դիմաց

📍 Շենգավիթ — Չեխովի փող. 17/6, Ս. Տարոնցու փող., մետրոյի Շենգավիթ կայարանի դիմաց, Արտաշիսյան փող. 86/6-ի դիմաց

📍 Դավթաշեն – Նորաբաց շուկա , 2 թաղ. 45/7 շ. հարևանությամբ: Ազատ տաղավար՝ 20 հատ

📍 Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում առկա են ազատ տաղավարներ «Մալաթիա» տոնավաճառի տարածքում (մանրամասն ցանկը՝ առաջիկայում):

📍 Նորք- Մարաշ – նախատեսվում է մինի-շուկա Արմենակյան փողոցի մոտակայքում: