Գլխավոր / Առողջապահություն / Հայաստանում քչանում են սեռով պայմանավորված հղիության ընդհատումները․ նախարար

Հայաստանում քչանում են սեռով պայմանավորված հղիության ընդհատումները․ նախարար

«Լավ լուրեր ունենք․ Հայաստանում քչանում են սեռով պայմանավորված հղիության ընդհատումները՝ աստիճանաբար մոտենալով բնական թվերին», -այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Բնականում, առանց միջամտությունների, 100 աղջիկ երեխայի հաշվով ծնվում է 105 տղա երեխա։

Նախնական տվյալներով 2018թ․-ին Հայաստանում այդ թիվը կազմել է 108.5 տղա, 100 աղջկա հաշվով։ 2008-2012 թվականներին ծնվածների մեջ աղջիկ-տղա միջին հարաբերակցությունը կազմել է 100/115, 2014-ին՝ 100/114, 2015-ին` 100/112.7, 2016-ին` 100/111.9, 2017-ին` 100/109.8:

Այնուամենայնիվ, վիճակը չի փոխվել ԳԵղարքունիքի մարզում, որը Հայաստանում առաջատարն է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների թվով։ Ինչպես տեղեկանում ենք մարզպետարանի կայքից՝ 2019 թվականի հունվար ամսվա ընթացքում մարզում ծնվել է 180 երեխա, որից 111 տղա և 70 աղջիկ։

Ըստ «Կանանց անտեսանելի կյանքը Գեղարքունիքում» 2016 թվականի  ուսումնասիրության՝ սեռով պայմանավորված հղիության ընդհատումների թվով մարզը գերազանցում է անգամ Չինաստանը, որն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում։