հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Դատարան / Թուրքիայում արտոնել են ընդդիմադիրների ձերբակալությունները

Թուրքիայում արտոնել են ընդդիմադիրների ձերբակալությունները

Թուրքիայի իշխանությունները հազարից ավելի ընդդիմադիրներ ձերբակալելու որոշում են կայացրել:
Ինչպես հայտնում է CNN Turk֊ը, 1112 մարդ կասկածվում է 2016 թվականին Թուրքիայում հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող թուրք գրող, նախկին իմամ և քարոզիչ, իսլամական հասարակական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապեր ունենալու մեջ։

Չնայած նրան, որ կասկածյալները հիմնականում Անկարայից են, ոստիկանությունը գործողություններ է իրականացնում երկրի բոլոր նահանգներում:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո ձերբակալվել է ավելի քան 77 հազար մարդ, 150 հազար պետական ծառայողներ և զինվորականներ հեռացվել են աշխատանքից: Ընդդիմադիրները պնդում են, որ նախագահ Ռեջեփ Էրդողանը հեղաշրջման փորձն օգտագործում է իր ընդդիմախոսներին և այլակարծությունը ճնշելու համար։