Home / Կրթություն / Ո՞ւմ է պատկանում ԵՊՀ-ն. ուսանողի՞ն, թե Արամ Սիմոնյանին

Ո՞ւմ է պատկանում ԵՊՀ-ն. ուսանողի՞ն, թե Արամ Սիմոնյանին

Ի՞նչ է նշանակում ունենալ Արամ Սիմոնյան անունով ռեկտոր։ Շոշափվո՞ւմ են ռեկտորի պաշտոնին հավակնող անձանց անուններ։  Արդյոք Երևանի պետական համալսարանի տարածքն ուսանողի՞նն է, թե ոչ։ «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության անդամ Յուրի Ավագյանը կարծում է, որ «ամբողջ խնդիրները դնել Արամ Սիմոնյանի ուսերին՝ սխալ է։ Բայց այն թիմը, որ նախկինում սպասարկում էր կուսակցական շահեր ու իրենց կոլեկտիվ շահերի համար ոտնահարում էր այս կամ այն իրավունքը, կամ խախտում էր բուհական առօրյան, հենց այդ թիմի ղեկավարը կարելի է ասել Արամ Սիմոնյանն է»։

Նախաձեռնությունն ամիսներ շարունակ հավաքել է ճնշումների ենթարկված դասախոսների կամ ուսանողների պատմություններ, որոնք ապագայում հրապարակվելու են։

«Այդ պատմություններում կան ընդհանություններ, որը նշանակում է՝  կա ընդհանուր ձեռագիր»։

Ավագյանը նշում է, որ բուհի ռեկտորի համար նախատեսված կոնկրետ չափանիշներ կան, որոնք տեղ-տեղ խնդրահարույց են։ Օրինակ, ըստ ներկա չափանիշների, ռեկտորը պետք է ունենա դոկտորի աստիճան, որը, ուսանողի խոսքով, վիճելի է. «Պարտադիր չի՝ բուհի ղեկավարը լինի դոկտոր, ավելի շուտ կառավարչական հմտություններ են պետք»։

Ուսանողը նշում է, որ ցանկացած անգամ,  եթե ուսանողն ուզում է մի տարածք վերցնել ԵՊՀ-ում, օրինակ, Պալեանների դահլիճը, ռեկտորն է ստորագրում թույլ տա, թե ոչ։ Բացի դրանից՝ գրաքննվում է, թե ինչ միջոցառնում է, ով կամ ինչու է կազմակերպում. «Անգամ, եթե ջուր պետք է գնեն, ռեկտորն է ստորագրում… կառավարումը խիստ միակենտրոն է»։

Զրույցն ամբողջական՝ տեսանյութում։

Tekali Taxi