Home / Կանանց իրավունքներ / Բաքվում կանանց երթի ժամանակ սադրիչների են քսի տվել

Բաքվում կանանց երթի ժամանակ սադրիչների են քսի տվել

Մարտի 8-ին Բաքվի ոստիկանությունը կանանց մի խմբի արգելել է ակցիա անցկացնել ընդդեմ ընտանեկան բռնությունների։ Ակցիայի կազմակերպիչները մտադրվել էին հավաքվել «Ազատ կնոջ» արձանի մոտ և այնտեղից քայլերթով գնալ  դեպի բանաստեղծուհի Խուրշիտբանու  Նատավանի հուշարձանի մոտ։

Արդեն կեսօրից սկսած հուշարձանի դիմացի հրապարակը ոստիկանության կողմից հսկվում էր։ Նրանք  թույլ չեն տվել մի քանի տասնյակ կանանց մոտենալ հուշարձանին և խլել են նրանց պաստառները։ Միևնույն ժամանակ ոստիկանությունը 10 կին-սադրիչների խմբի է օգտագործել, որոնք սկսել են վիրավորել և բղավել ակցիայի մասնակիցների վրա։

Ոստիկանության գնդապետը հայտարարել է, որ ակցիան  համաձայնացված չէ եղել իշխանությունների հետ և  պահանջել է՝ ցրվեն։ Ի պատասխան լրագրող Խադիջա Իսմայիլովան հայտարարել է, որ «Հավաքների  ազատության մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ տոնական և սգո  օրերի միջոցառումները չպետք է համաձայնեցվեն  իշխանությունների հետ:

Ոստիկանությունը, կանանց հետ մղելով, հասցրել է  մետրոյի «Նիզամի» կայարանի մոտ: Ցուցարարները մոտ կես ժամ  շարունակել են  դիմադրել՝ բացականչելով «Ո՛չ, կանանց նկատմամբ բռնությանը»:

Ակցիայի հայտարարության մեջ նշված է, որ երթի նպատակն էր միավորել՝ հասարակությանը հայրիշխաությունից ազատելու համար,  ստիպել, որ լսեն կանանց ձայները, նրանց փրկել տղամարդկանց գերիշխանությունից: Բռնության ենթարկված կանայք հաճախ չեն կարողանում ստանալ օգնություն։ Դրա համար է մենք բռնության դեմ ենք հանդես գալիս»։

Tekali Taxi