Գլխավոր / Առողջապահություն / Ոչ մի կին չկա երևի, որի հետ նման բան պատահած չլինի

Ոչ մի կին չկա երևի, որի հետ նման բան պատահած չլինի

Արտակ Համաբարձումյանը և Անի Խաչատրյանը պատմում են հանրային վայրերում՝ փողոցում, երթուղայիններում, շքամուտքերում կանանց նկատմամբ սեռական բռնության դեպքերի մասին։ Նրանց ֆեյսբուքի էջերում գրառումների մեկնաբանություններում տասնյակ կանայք սկսեցին պատմել իրենց սեփական փորձի, բռնության, վախերի, դրանց մասին բարձրաձայնելու, ամոթանքի մասին։ Մեկնաբանություններ գրող տղամարդիկ նախ զարմանում էին, հետո՝ «շոկ» ապրում, հետո՝ կանանց խորհուրդ տալիս պաշտպանվել։ Ներկայացնում ենք գրառումները և մի քանի մեկնաբանություններ։

Անի Խաչատրյան․ — Մի թեմա կա, որից քիչ են խոսում, չեն բարձրաձայնում, շատերն անգամ ձևացնում են, թե չկա տենց բան: Ուղղակի գրառում տեսա, ուզեցի նորից հիշեցնել: Դա կանանց հանդեպ սեռական ոտնձգություններն են համարյա ամեն տեղ: Ոչ մի կին չկա երևի, որի հետ տենց բան պատահած չլինի, հնարավոր ա անգամ ինքը չմտածի էլ, որ դա սեռական ոտնձգություն ա, շատ-շատ են դեպքերը երեխաների ու դեռահասների հետ էլ: Ու դա մեր կողքին ա, մեր հետ ա, բայց մենք չենք իմանում, որովհետև ամոթ ա բարձրաձայնելը: Իմ հետ անձամբ շատ դեպքեր են եղել: Մի քանիսը պատմեմ, որ պատկերացնեք, թե ինչի մասին ա խոսքը:

Դպրոցական էինք, ես ու ընկերուհիս իրենց շենքի մուտքի մոտ կանգնած էինք, ես դեմքով դեպի շենքն էի, մեկ էլ ընկերուհիս աչքերը կլորացրեց, գոռաց ու փախավ, մտավ շենք, ֆռացի, տեսնեմ՝ մի տղամարդ շալվարն իջացրած մեզ ա նայում: Ես էլ վազեցի մեր տուն, հետո թաքուն պատուհանից նայում էինք, ինքը բակում կանգնած փնտրում էր: Ահավոր վախեցել էինք:

Տղես փոքր էր, իջացրել էի դուրս, տենց մայթով քայլում էր, խոտերի մեջ ինչ-որ բան էր գտել, տենց խաղում էր, մի ավտո եկավ, մայթի մոտ կանգնեց: Դե նորմալ ա, մարդ ա սպասում երևի: Մեկ էլ մի պահ աչքս ընկավ ավտոյին, տեսնեմ մեջի տղամարդը նայում ա ինձ ու մաստուրբացիա ա անում: Զզվելի էր:

Երկու անգամ կենտրոնական փողոցներում երեկոյան ձեռ են գցել, երբ մարդ չի եղել: Էլ չեմ ասում, թե տրանսպորտի մեջ ինչքան են գալիս ու քսվում, կպնում, շատ-շատ մոտիկ կանգնում, իբր տեղ չկա, էլ չեմ ասում, թե ինչեր են խոսում աղջիկների հետևից կամ էլ կամաց շշնջում կողքներով անցնելուց: Էդ ամենը սեռական ոտնձգություններ են, ու բոլորի հետ էլ լինում ա, կապ չունի, թե դու ոնց ես հագնված, ինչ տեսք ունես, որտեղ ես ու ինչ ժամի ա: Վստահ եմ, որ բոլոր կանայք էլ կհիշեն դեպքեր, վստահ եմ, որ շատ երեխաներ են տեսել դա անգամ ընտանիքի մտերիիմերի կամ բարեկամների կողմից: Ուղղակի ամաչում են բարձրաձայնել դրա մասին, քանի որ շատերը կնոջն են մեղադրում կամ ասում են՝ սո՛ւս, ամոթ ա: Իսկ դա անելն ամոթ չի՞, էլ չեմ ասում, որ հանցագործություն ա: Փոքր երեխեքն էլ կամ չեն հասկանում, թե ինչ ա կատարվել կամ վախենում են, որ իրանց չեն հավատա կամ կմեղադրեն, մի բան էլ իրանց կպատժեն: Պետք չի լռել ու լռեցնել մյուսներին, էդ շատ լուրջ խնդիր ա, որ եթե մեկը կարա դրա մեջով անցնի, մյուսի մոտ կարա շատ լուրջ հոգեբանական խնդիրներ առաջացնի: Ու եթե անընդհատ լռենք ու չպաշտպանենք մեզ ու մյուսներին, էդ կշարունակվի ու շատ ավելի վատ դեպքեր էլ անընդհատ կլինեն:

Մեկնաբանություններ

կին․ — Նկարագրածդ բոլոր դեպքերը հետս եղել են. դեմս փակած անանիզմով զբաղվող վարորդ, տրասնպորտում քսմսվել, կանգառում էլի դեմս փակած մեքենա, որից դուրս եկած տղամարդը փորձում էր ինձ զոռով իրա մեքենան նստացնել, կողքովս անցնող անծանոթ, որ ականջիս տակ հայհոյեց ինձ… Ռեստորանի մենյուից ավելի խայտաբղետ մեկ էլ սեռական ոտնձգություններն են։ Շատ դեպքերում ուղղակի շարունակում եմ իմ ճանապարհը, բայց եթե փորձեն մատով դիպչել, պատասխանս չի ուշանա։ Իմ երեխաներին էլ սովորացնելու եմ, որ եթե իրենց ինչ-որ մեկը (թեկուզ ծանոթ) դուր չի գալիս, պարտավոր չեն հետը գրկախառնվել ու համբույրներ փոխանակել։

տղամարդ․ — Յախք։ Բոլոր աղջիկներին առաջարկում եմ ինքնապաշտպանական զենք պահել գրպանում։ Ասենք էդ մառշուտկում քսմսվողներին էլեկտրաշոկեռով տոկ տալ։

կին․ — Փոքր տարիքում մեր հարևան տղամարդն անգամ ինձ ձեռք ա տվել։ Սկի չգիտեի, որ մարմնի մաս ա էդ։ Ախպես՝ ինձնից փոքր, ինձ հավաքեց, տարավ, կասկածելի բան զգալով։ 8 տարեկան էի երևի։ Ու ոչ մեկի չեմ պատմել այդ մասին՝ ամոթից ելնելով։ Տրանսպորտում եղել ա՝ կողքս նստածը, մի 200 դրամ ինձ մեկնելով, կրծքերս շոյել ուզել։ Առանց շուխուրի պաշտպանվում էի։ Փոխանակ բարձրաձայնեի։

***

Արտակ Համբարձումյան․ — Մի պատմություն պատմեմ, որը ևս մեկ անգամ ապացուցում ա երևանյան հանրային տրանսպորոտում տեսախցիկներ տեղադրելու խիստ անհրաժեշտությունը։

Ուրեմն էսօր 13 համարի մարշուտկի մեջ երեկոյան 20։30-ի սահմաններում մոտավորապես Նժդեհի հրապարակի կողմերը, երբ մարշուտկեն գրեթե դատարկվել ա, մի իզվրաշենեց սկսել ա մաստուրբացիայով զբաղվել՝ աղջիկ ուղևորի ներկայությամբ։ Սենց ոտնձգությունների համար այլ տեղերում լրջորեն պատժում են, բայց երևանյան տրանսպորտում սա լիովին հանգիստ տեղի ա ունենում ու կմնա անպատիժ, քանի որ կա ԶՐՈ վերահսկողություն։ Էլ չեմ ասում, որ հաջորդ անգամ գուցե որոշեն անել ավելին…

Եթե նորից մի վարորդ բողոքի կամեռաներից, խնդրում եմ պատմել սա ու հարցնել՝ արդյոք շատ ուրախ կլիներ, եթե էս իզվրաշենեցը կամ ջեբկիրը հանդիպեր իր աղջկան կամ բաջանաղին։

մեկնաբանություններ

տղամարդ․ — Էն որ չգիտեմ՝ ոնց արտահայտեմ զարմանքս։

տղամարդ․ — Ճիշտն ասած` ես էլ եմ շոկի մեջ։

կին․ — Լսի՛, ինձ մի անգամ նենց ձեռ-մեռ են գցել, չեմ կարողացել բառ ասել շոկից, իջա ու հեկեկում էի, մի կես տարի էլ էդ տրանսպորտը էդ կանգառից չնստեցի։

կին․ — Համալսարանների մոտ էլ ա շատ տարածված նման բաները…չորս տարվա մեջ ես մի քանի դեպքի եմ ականատես եղել։

կին․ — Դե քանի հասարակությունը չփոխի իր վերաբերմունքը, չմեղադրի, թե աղջիկներն են իրենց հագուկապով պրովոկացիա անում այդպես էլ կլինի: Քանի դեպք գիտեմ, երբ բարձրաձայնել են աղջիկները, ու իրենք էլ մեղադրվել են։

կին․ — Հա՛, թե բա ի՞նչ գործ ունեիր էդ ժամին դրսում, կամ վեր կենայիր ուրիշ տեղ նստեիր, ինչի՞ էիր մենակ, ինչի՞ ես խոսում դրա մասին, մեկ ա բան չի փոխվելու, կարո՞ղ ա քեզ ա թվացել ու էսպես շարունակ:

տղամարդ․ — Վոթ դը ֆուսկ? Էս դեպքը հերիք չի, սաղ ասում են լիքն ա սենց բան!!!

տղամարդ․ — Շոկ ա մոտս։

տղամարդ․ — Էսքան տարի ամեն օր տրանսպորտից եմ օգտվում։ Չի հանդիպել մի անգամ տեսնեմ։ Երևի որովհետև չեն բարձրաձայնում, մենք էլ չենք նկատում, որ տեղը դրանց քթերը ջարդենք։ Պիտի էդ պահին բարձրաձայնեք, ժո՛ղ, ինչքան էլ հոգեբանորեն բարդ լինի։

տղամարդ․ — Փաստորեն սենց: Ես էլ չէի պատկերացնում, որ էդքան լայն տարածում ունի էս խնդիրը:

տղամարդ․ — Էն որ տենց մարդկանց պետք ա քիմիական ստերիլիզացնեն, էտ հաստատ, բայց մի բանա ինձ հետաքրքրում՝ էտ շոկի պահը, խոսքը չի գնում անչափահասների մասին,որ տենց բան չեն տեսել,այլ մեծահասկաների, որ, եթե չեն արել, գոնե պոռնոներում տեսել, ու էտ շոկը չեմ հասկանում կամ ամոթը, որ էտ պահին չխոսան կամ բանալին աչքը չեն կոխում, եսիմ կարողա մի բան սխալ եմ ասում, բայց մեկ ա ինքնապաշպանությունը պետք ա աշխատի էտ պահին։

Էկե՛ք սովորեցնեմ։

Փակ տարածքում ուղղակի ամեն ինչ պետք ա անի, որ անվնաս դուրս գա, ինչ էլ ուզում ա լինի, հետ կտա վրեն, թե ձվերը կպոկի կապ չունի կամ կգոռա կապ չունի։

Պետք ա իրանց վրա աշխատեն,որ թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես միշտ պատրաստ լինեն, իսկ էդ ձեն չհանելը դա ուղղակի վախն ա, ինքնապաշտպանության հետ կապ չունի, ու կողքիներին էլ ուղղակի բանի տեղ չդնել ու վերջ, շատ պարզ ու հասարակ բաներ ա։

Էս վերջերս իմ ծանոթ աղջիկներից մեկը Ռիօ-ում նենց օրը քցեց մեկին, որ սկի իրա մերը չէր ճանաչի էդ տղուն։

կին․ — Սովորաբար տարիքով կանայք (ում հետ կիսվում են աղջիկները) խորհուրդ են տալիս լռել, ոչ ոքի չասել (իմաստ չունի), թե չէ կխայտառակվես, անունդ դուրս կգա և այլն: Լավ էր ես դասընթաց էի գնացել, որտեղ սովորացնում էին ինչպես վարվել նման վախկոտների հետ:

կին․ — Իմ ծանոթ բոլոր աղջիկներին նման մի բան պատահել է, հիմնականում բոլորը շոկի մեջ են հայտնվել, ու հոգեբանական տրավմա են տարել։

կին․ — Իմ ճանաչած աղջիկների մեծ մասը սեռական ոտնձգության ա ենթարկվել (նույնիսկ մի քանի անգամ) հանրային տրանսպորտում։

Հա իրենք ահավոր վախկոտ են, բայց զոհ աղջիկները էլ ավելի վախկոտ են նման իրավիճակում արձագանքելու համար։ Չնայած չեմ մեղադրում աղջիկներին։ Էտ պահին կորցնում ես քեզ։

Մեկ-մեկ տպավորություն ա ստեղծվում, որ հայ տղաներն ուրիշ աշխարհում են ապրում, քանի որ նենց են զարմանում, երբ սենց բաներ են իմանում։ Չնայած երևի մեղավոր են աղջիկները, քանի որ կամ ընդհանրապես, կամ էլ շատ քիչ են բարձրաձայնում նման դեպքերը։ Ասեմ իմանաք` էդ շատ տարածված բան ա Հայաստանում։

Ու ոչ մենակ էդ։

կին․ — Ասեմ ավելին, իմ հետ անձամբ եղել է նման դեպք և ես տեղում բարձրաձայնեցի, ամոթանք տվեցի: Ողջ ավտոբուսն այնպես նայեց վրես, կարծես ես էի վատամարդը ու աննորմալը։

կին․ — Ես 14-15 տարեկանում տեսել եմ երթուղայինի հետևի նստարանում մաստուրբացիա անող մեկի, բայց չէի հասկացել՝ ինչ ա կատարվում, էշացած նայում էի։ Ավտոբուսում էլ ձեռ էր մի հատ անասուն գցել, նենց եմ գոռացել, ամբողջ ավտոբուսը քացու տակ գցեց դրան։

կին․ — Ինձ հետ ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ ա պատահել, որ համ տրանսպորտում ձեռ գցեն, համ էլ ձեռնաշարժությամբ զբաղվեն՝ հետևիցս պադեզդ մտնելով, կա՛մ այգում, երբ անցնում էի այգու միջով, կա՛մ պարապունքից ոտքով տուն քայլելուց ժամը 10-ին. մի 2 մետրանոց եզ գա ու ձեռք տա հետևիս ամայի փողոցում։ Դրա համար հիմա դանակով եմ ֆռֆռում ու մտքիս կա էլեկտրաշոկեր առնել։

Մի ծանոթ իրավաբան մի օր ասեց՝ մոտս զոհի աուրա կա, դրա համար էլ ձգում եմ նմաններին։

կին․ — +1, մի անգամ չէ, մի քանի անգամ է հանդիպել նմանատիպ դեպքեր ու գրեթե հրաժարվել եմ հանրային տրանսպորտի։ Երեկոյան ժամերին էլ, եթե մտքովս անցնում ա տրանսպորտ նստել, որպես ծայրահեղ քայլ եմ դիտարկում: Իմ ծանոթներն էլ, երբ առանձին խոսակցություններում պատմել եմ, գրեթե բոլորը ասել են, որ իրեց հետ էլ է եղել, բայց չեն բարձրաձայնել: Իսկ կամերաների մասով հա, կօգնի, բայց մենակ դա քիչ է, մի քանի ուղղություններով է պետք պայքարել ու ամենաառաջինը մարդկանց ուղեղի մեջ նստացնել, որ բարձրաձայնեն էդ պահին, ինչ-որ դեպքերում էլ ոստիկանություն դիմեն: