Home / Դատարան / Դատավոր Դավիթ Գրիգորյանը ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին

Դատավոր Դավիթ Գրիգորյանը ազատ արձակեց Ռոբերտ Քոչարյանին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց փոխել Հայաստանի և Ղարաբաղի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը՝ ազատ արձակելով նրան Ղարաբաղի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի երաշխավորության դիմաց: Որոշումը այսօր հրապարակեց դատավոր Դավիթ Գրիգորյանը:

Դատավորը հինգշաբթի երեկոյան էր անցել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու մեջ մեղադրվող Քոչարյանը կալանավորված է անցած տարվա դեկտեմբերի 7-ից: