«Միլիցեքը տղուդ գլուխը կերան»։ Մայիսի 29-ին «Սասնա ծռեր» խմբի տասը անդամի գործով նիստին որպես վկա հարցաքննվեց ՊՊԾ գնդի գրավման օրերին մահացած ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը։ Նա դեռ 2018 թվականին ասել էր, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներից և ոչ-ոք չէր կարող նշանառության տակ վերցնել ոստիկանական մեքենայի մեջ գտնվող որդու և մահացու կրակոց արձակել նրա ծոծրակին։ Նիստից մանրամասներ է ներկայացրել Factor.am-ը։
«Գնացինք ՊՊԾ գնդի հետևը, Պավլիկին, տղին, «Ծռերին» հայհոյել եմ, այդ պահին մոտիկացավ մի ոստիկան և ասաց՝ քո տղուն իրանք չեն խփել, հիմա, որ քրֆում ես քֆուրի համար իրանք քեզ կխփեն: Ասի՝ բա ո՞նց, ասեց՝ Սերժի հրամանն են կատարել, ասի՝ Սերժը ի՞նչ կապ ունի։ Հետո ասեց՝ տղեդ վիրավոր ա, տարել են հիվանդանոց: Եկանք հիվանդանոց, ով ինձ ճանաչում էր, ասին՝ միլիցեքը տղուդ գլուխը կերան: Անցավ մի երկու ժամ, եկա տուն, հարազատներից մարդիկ կան, բոլորի ներկայությամբ ասի՝ որ ասում են ոստիկաններն են տղուս գլուխը կերել: Մի քիչ մթնշաղ էր, ասի՝ էթանք տենանք տղուս որտեղ են խփել, գնացինք հասանք էդ տեղը: Հետո եկանք տուն Յուրոյիս ընկերներից ովքեր ծառայում էին, հետս եկել էին, հետո պլանշետով ցույց տվին, նայեցի ծակ ա արած: Ու եթե հավաքեինք մի կես վեդրո շուշա կլիներ, սկսեցի հայհոյել: Յուրայիս հետի ոստիկաններից զանգում են, ասում են՝ հերը բիճ մարդ ա, ջոկեց, որ ստեղ մի բան էն չի:
Քշինք հետ եկանք, ասին՝ ով ով ա, ասի՝ Յուրայի պապան ա, եկել եմ շուշեքը նայեմ, ասեց՝ շուշեքն ավլեցինք-թափեցինք, ասի՝ ո՞նց թափեցիք, ասեց՝ վերևից կարգադրեցին: Դա պատուհանի շուշա էր»: Տեփանոսյանի հայրը պատմեց, որ իրենց տան մերձակայքում որդու մահվանը հաջորդող օրերին տեսախցիկներ են տեղադրել. «Գրիգորյան Գուրգենն էլ եկավ՝ տղիս հրամանատարը, հարսս ասեց՝ էս էիր ուզո՞ւմ, մարդուս գլուխը կերար, հանգստացար: Երանոսյան գեներալն էլ էր էնտեղ, ասեց՝ էդ ի՞նչ ես արել էս օջախին, որ կինն էսպես վրդովված ա, որ ուզում ա վիզդ կտրի: Երանոսյանը վերջում ասեց՝ խի՞ սենց տղուն «ժերտվա» են տալիս: Տղուս սպանելուց հետո ասել եմ, որ ոստիկաններն են խփել տղիս, ոչ թե «Սասնա ծռերը»։