ՊՊԾ գնդի գրավման ժամանակ մահացած ոստիկան Յուրի Տեփանոսյանի հայրը՝ Վահրամ Տեփանոսյանը համոզված է, որ որդուն սպանել են ոչ թե «Սասնա Ծռեր»-ի անդամները, այլ ոստիկանները․ «Ճիշտը տենց ա, վերջում հենց տենց էլ բացվելու ա»։ Այս մասին նա ասել է Forrights․am-ի հետ զրույցում։
Նա նշել է, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներից և ոչ-ոք չէր կարող նշանառության տակ վերցնել ոստիկանական մեքենայի մեջ գտնվող որդու և մահացու կրակոց արձակել նրա ծոծրակին․ «Ոչ մեկս էլ էդքան միամիտ չենք։ Նայում ես «կռիշն» էն կողմ, իմ տղեն՝ «պլյոնկած» ապակիներով մեքենայում, ո՞վ տեսավ տղուս գլուխը, որ եկավ ու ծոծորակից կրակեց։ Էնքան ուղիղ, որ տղես տեղում մնաց»։
Ըստ Տեփանոսյանի, ոստիկանները սպանել են որդուն վերադասի կողմից տրված անօրինական հրամաններին չենթարկվելու պատճառով։
Հիշեցնենք, որ 30-ամյա Յուրի Տեփանոսյանը սպանվել է ՊՊԾ գնդի գրավման օրերին։ Տեփանոսյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել «Սասնա ծռեր»-ից Սմբատ Բարսեղյանին։