Home / Կրթություն / Հրաժարականից առաջ ռեկտորը արեց իր վերջին վատությունը ԵՊՀ-ին

Հրաժարականից առաջ ռեկտորը արեց իր վերջին վատությունը ԵՊՀ-ին

«Արամ Սիմոնյանը հրաժարականից առաջ արեց իր վերջին անօրինությունը ու վատությունը ԵՊՀ-ին կամ էլ` հանրապետական կուսակցության ոճի ռեբրենդինգ համալսարանում»։ «Ռեստարտ» ուսանողական֊քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի նախապատմությանն և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի գալիք ընտրությունների համատեքստին:

«Պարզվում է, որ «հանկարծակի» հրաժարական տված Արամ Սիմոնյանը այդքան էլ հանկարծակի հրաժարական չի տվել։

Մայիսի 23-ին ԵՊՀ-ում տեղի ունեցավ կոպտագույն խախտումներով Գիտխորհրդի նիստ, որի ժամանակ Արամ Սիմոնյանը ցանկանում էր ամեն կերպ հաստատել իր կողմից բացված բարեփոխումների հանձնաժողովի առաջարկած փոփոխությունները։

Նախ Արամ Սիմոնյանը ասաց, որ ինքը պետք է ներկայացնի կառուցվածքային փոփոխությունների փաթեթը անկախ Գիտխորհրդի կարծիքի, ինչը խախտում է [Գիտխորհրդի կանոնակարգի] 2-րդ կետը։ Գիտխորհրդի անդամներին ոչ 5 օր առաջ, ոչ 3 օր ոչինչ չի տեղեկացվել, դեռ ավելին՝ Արամ Սիմոնյանը ասաց, որ կարան քսերոքս անեն ու նայեն նիստի ժամանակ։ Այս ամենին ի պատասխան Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի դեկան Վահրամ Դումանյանը և Դիսկրետ մաթեմաթիկայի և տեսական ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Արա Ալեքսանյանը լքեցին նիստերի դահլիճը։

Նիստի ժամանակ շատ պարզ երևաց, որ Արամ Սիմոնյանը՝ սեփական պաշտոնական դիրքը չարաշահելով, ուղղակի ստիպում է, որ փոփոխությունները ընդունվեն՝ չցանկանալով լսել այլ կարծիք ունեցող մարդկանց դիտարկումները։ Սա առնվազն կասկածելի է դարձնում թե Արամ Սիմոնյանի հրաժարականի այսպես ասած անսպասելի լինելը, թե այդ հանձնաժողովի պատասխանատու Վահե Հովհաննիսյանի գործողությունները։

Հոգաբարձուների խորհուրդը պարտավոր է այս անօրենությանը գնահատական տալ։

Այս ամենին գումարած պարզվում է, որ բարեփոխումների հանձնաժողովի պատասխանատուի Վահե Հովհաննիսյանի թեկնածությունը վաղը առաջարկվելու է որպես ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։ Ավելին՝ զարմանալի չէ, որ այս «բարեփոխումների» արդյունքում նախկին ռեժիմի շահերը սպասարկած «Ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժինը» ոչ թե փակվելու է, այլ մեծանալու։

Այսինքն՝ ինչ է ստացվում․ բացում ես հանձնաժողով, պատրաստում ես իրավահաջորդ ու թքած, թե համալսարանի հետ ինչ կլինի, կարևորը որ քո գնալուց հետո քեզ կգովան, որովհետև դու ես այդ մարկանց «проход» տվել։

Հարցեր շատ կան, բայց մի բան պարզ է․ ԵՊՀ-ում ամեն ինչ շարունակվում է արվել խմբային շահերի տեսանկյունից, ովքեր զուտ իրենց աթոռի դարդն են, այլ ոչ թե համալսարանի։ Այս ամենն ուղղակի նախկին ռեժիմի ու ԵՊՀ ղեկավարության շնչի մեջ է ու հեղափոխության արժեքներին դեմ։

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար չպետք է ընտրվի մարդ, որ մի քիչ ռեբրենդինգով, բայց նույն ձև է վարվելու համալսարանի հետ», – գրել է Պետրոսյանը։