Գլխավոր / Հայաստան / Ղարաբաղի իշխանությունները երկակի խաղ են խաղում Փաշինյանի հետ

Ղարաբաղի իշխանությունները երկակի խաղ են խաղում Փաշինյանի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի հանդիպում է ունեցել Ղարաբաղի և Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ և ներկայացրել է հարցի լուծման վերաբերյալ իր տեսլականը՝ հետաքրքրվելով, արդյոք իր առաջարկած տեսլականի մասով պրետենզիաներ կա՞ն, համաձա՞յն են, թե՞ ոչ։

«Պարզվել է, որ բոլորը համաձայն են, և դրանից հետո սեղանի շուրջ եղած մարդիկ տակից հրահրում են՝ ասելով՝ էս կառվարությունը հողեր է ծախում», ֊ լրագրողների հետ զրույցում ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով իր հայտարարությանն այն մասին, որ դավադիր ուժեր կան, որոնք փորձում են սեպ խրել երկու պետությունների միջև։

«Ես գաղտնիության պայմաններում խոսել եմ, թե ոնց եմ պատկերացնում, ինչ քայլերով։ Էս մարդը օգնականին ասում է՝ գնա ֆեյսբուքում գրի, որ հողերը ծախում է։ Ինչի՞ համար է անում, ինքը գիտի՞ 100 տոկոսով՝ ինչ է կատարվում, և ընդ որում, երբ ՀՀ իշխանության ղեկին եղել է իր պարի ընկերը, ինքը ոչ մի տեղեկություն չի ունեցել, իրեն հարկ էլ չեն համարել ասել՝ ինչ է կատարվում, ինչ են ուզում անել։

Ես եմ Ղարաբաղի բանակցային պրոցեսի վերաբերալ փաստաթղթերը փոխանցել ԼՂ իշխանություններին, նրանք դրանից առաջ տեղյակ չեն եղել՝ ինչ են բանակցել ինձնից առաջ։ Հինգ անգամ հարցրել եմ՝ դուք տեղյա՞կ եք։ Իրենք տեղյակ չեն եղել, բայց գնում, նույնիսկ անձամբ սոցցանցերում գրում են՝ Նիկոլը հողեր է ծախում»։ Փաշինյանը նաև ասել է, որ անուններ տալու կարիք չի տեսնում։

Tekali Taxi