Home / Դատարան / Երևանյան DIY ակումբի հրկիզման գործը Եվրադատարանում է

Երևանյան DIY ակումբի հրկիզման գործը Եվրադատարանում է

«Պինցետ» փանք խմբի մենակատար Արմինե Օգանեզովան (Ծոմակ), որի DIY ակումբը 2012 թվականին հրկիզել էին հոմոֆոբ ազգայնականները և որը դեպքից հետո լքել էր երկիրը, «Ֆեյսբուք» սոցցանցի միջոցով տեղեկացրել է, որ գործն ուղարկվել է Եվրոպական դատարան։

«Կեցցե՛արդարադատությունը!!!

Ուրախալի հուզված եմ:

Վստահաբար շատերը չգիտեն, որ DIY- ի գործը 2012 ուղարկվեց Եվրադատարան: Այսօր առավոտ շուտ ստացա շատ լավ ու կարևորագույն նորություն, որ Եվրադատարանում DIY-ի, այսինքն իմ գործը կոմունիկացվել է։ Շուտով պետությունը պիտի պատասխանի գործին, հետո՝ Փինք Առմենիան։ Որից հետո Եվրադատարանը որոշում կկայացնի։

ՄԵծագույն շնորհակալություն #ՓինքԱրմենիային»։

2012 թվականի մայիսին, երբ Երևանի կենտրոնում գտնվող DIY բարը պայթեցրել էին ազգայնականներ Արամեհ և Համբիկ Խաբազյանները։ Եղբայրներից մեկին ազատել էին ստորագրության դիմաց, մյուսի համար մեկ միլիոն դրամ գրավ էր վճարվել, իսկ նրա երաշխավորներն էին այն ժամանակ ՀՅԴ-ական պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը: Եղբայրները դատապարտվեցին 1 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման և 2 տարվա փորձաշրջանի՝ ոչ մի օր չանցկացնելով բանտում։

Tekali Taxi