Գլխավոր / Շուկա / «Ծիրանի» ռեստորանում խախտումներ են հայտնաբերել

«Ծիրանի» ռեստորանում խախտումներ են հայտնաբերել

2019թ. հունիսի 11-ի երեկոյան, «Ծիրանի» ռեստորանում արձանագրված թունավորման դեպքից միայն 3 օր անց, ստանալով թունավորման վերաբերյալ ահազանգը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման խմբի աշխատակիցներն անմիջապես այցելել են այդ հանրային սննդի օբյեկտ՝ փորձելով ճշտել, թե արդյոք առկա են մնացորդներ միջոցառման ժամանակ մատուցված սննդից: Մնացորդներ չեն հայտնաբերվել և բանավոր հանձնարարական է տրվել վերացնելու առկա թերությունները, ասված է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հայտարարության մեջ․

«Հաջորդ օրն առավոտյան արդեն ՍԱՏՄ ղեկավարի կողմից տրվել է «Էմ Բի Ջի Գրում» ընկերությունում («Ծիրանի» ռեստորան) դիտարկում անցկացնելու հրաման:

Վերահսկողության արդյունքներով թեև ընկերության սանիտարահիգիենիկ պայմանները համապատասխանել են օրենսդրությամբ սահմանված նորմերին, սակայն հայտնաբերվել է ժամկետանց, առանց մակնշման և թերի մակնշմամբ (առանց հայերեն մակնշման) սննդամթերք: Մասնավորապես՝

Ժամկետանց

Մոնին (օշարակ)` 6 շիշ, հացուտիկ (տարտալետկա)՝ 2 հատ, պանիր ֆինլանդիա՝ 0.5 կգ, յոգուրտ՝ 8 հատ, բաստուրմա՝ 1.5 կգ, մանանեխ հատիկավոր՝ 1 հատ, պահածոյացված կանաչ ոլոռ՝ 1 հատ, մարգարին՝ 25 հատ, սուջուխ՝ 5 կգ, ձու՝ 24 հատ:

Առանց մակնշման

Սառեցրած հոն՝ 4.5 կգ, սառեցրած ելակ՝ 2.5 կգ, սառեցրած բալ՝ 1 կգ, սառեցրած բրուսնրիկա՝ 5.9 կգ, սառեցրած սալոր՝ 99.2 կգ, ասետրինայի թոք՝ 10 հատ, բաստուրմա խոզի՝ 10 կգ, պահածո տնական՝ 166 հատ, մուրաբա՝ 4 հատ, օղի տնական ծիրանի՝ 17 հատ, օղի տնական դեղձի՝ 5 հատ, օղի տնական խաղողի՝ 6 հատ, օղի տնական դամբուլի՝ 5 հատ, օղի տնական կեռասի՝ 9 հատ, օղի տնական դարչինի՝ 5 հատ, օղի տնական խրենի՝ 17 հատ:

Թերի մակնշմամբ (առանց հայերեն մակնշման)

Սուրճ մալոնգո դեկաֆ՝ 4 տուփ 20 հատ, նարշարաբ՝ 96 հատ, թահին՝ 6 հատ, սուրճ մալոնգո էսպրեսսո՝ 9 հատ, սուրճ կաֆֆա՝ 34 հատ, սոուս սվիթ չիլի՝ 24 հատ, սոուս դեմիգլաս՝ 7 հատ, նեսկաֆե՝ 10 հատ, սուրճի թխվածքաբլիթ՝ 7 հատ, տաք շոկոլադ՝ 7 հատ:

Նշված սննդամթերքն ամբողջությամբ հանվել է իրացումից, տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, որոնք կատարվել են:

Աշխատանքից ժամանակավորապես հեռացվել է խոհանոցի այն աշխատակիցը, որի մոտ, ՀՀ առողջապահության նախարարության հաղորդմամբ, հայտնաբերվել է սալմոնելայի մանրէ»:

Ավելի վաղ կառույցը հայտնել էր, որ հանրային սննդի կազմակերպություններից մեկում` խնջույքի մասնակիցների մոտ առաջացել էին աղիքային վարակներին բնորոշ գանգատներ, որոնցից մի քանիսն էլ դիմել էին բժշկական օգնության։ Արձանագրված դեպքի պատճառահետևանքային կապերը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվել էին միջոցառումներ, որոնք զուգորդվել էին նաև լաբորատոր հետազոտություններով։