Home / Ազգային ժողով / Նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ՝ ներկայիս 55 հազարի փոխարեն

Նվազագույն աշխատավարձը դարձնել 68 հազար դրամ՝ ներկայիս 55 հազարի փոխարեն

Կառավարությունը հունիսի 27-ի նիստում ընդունեց նվազագույն աշխատավարձի շեմը 55,000 դրամից 68,000 դրամի բարձրացնելու մասին նախագիծը: Նախագիծն այժմ կքննարկվի Ազգային Ժողովում։

Հիշեցնենք, որ նվազագույն աշխատավարձի բարձրացման շուրջ քննարկումները նախաձեռնել էին ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Վարազդատ Կարապետյանը: Պատգամավորներն առաջարկում էին նվազագույն աշխատավարձի չափը սահմանել 63000 դրամ՝ ներկային 55 հազար դրամի փոխարեն։ Նախագծի հեղիանկները պնդում էին, որ ներկայումս սահմանված չափը չի լուծում աշխատողների սոցիալական խնդիրները ու բավարար չէ անգամ «ամենապարզունակ կարիքները» հոգալու համար, այն չի համապատասխանում նաև հաշվարկված սպառողական զամբյուղին եւ սպառողական գների ինդեքսի աճին: Կառավարության նիստին աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը, սակայն, հայտնեց, որ մինչ այս նախագծի ի հայտ գալը՝ դեռևս 3 ամիս առաջ, Սոցապ նախարարությունը մի քանի ուսումնասիրություններ է կատարել՝ նվազագույն աշխատավարձի սոցիալ-տնտեսական օրինաչափ մեծությունը գնահատելու համար: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռիսկերից խուսափելու և անհրաժեշտ ազգեցությունը ստանալու համար նվազագույն աշխատավարձի շեմն անհրաժեշտ է սահմանել ոչ թե 63, այլ 68 հազար դրամ:

Կառավարությունն այսօրվա նիստին հավանության արժանացրեց վերջին տարբերակը։ Աշխատանքի և սոցապ նախարարության փոխնախարար Գեմաֆին Գասպարյանն ասաց, որ «Նվազագույն աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը ազդեցություն կունենա մասնավոր ոլորտում աշխատող 45,000, իսկ պետական ոլորտում՝ 35,000 մարդու վրա:

Tekali Taxi