Ղրղզստանի խորհրդարանը նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին, ինչպես և սպասվում էր, զրկեց անձեռնմխելիությունից, հայտնում է պարլամենտի պաշտոնական կայքը։
Համապատասխան որոշումն ընդունվեց պատգամավորների ձայների 103 կողմ և 6 դեմ հարաբերակցությամբ։ Քննչական մարմիններն այժմ իրավունք ունեն հարցաքննել և/կամ ձերբակալել Ատամբաևին, ով խորհրդարանական հատուկ հանձնաժողովի և Գլխավոր դատախազության կողմից մեղադրվում է կոռուպցիայի, ապօրինի հարստացման և մի շարք այլ հանցագործությունների մեջ։
Ատամբաևն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։ Ավելի վաղ նա հանդիպել է աջակիցների հետ, ովքեր հավաքվել էին Կոյ-Տաշ գյուղում գտնվող Ատամբաևի առանձնատան մոտ, և հայտարարել, որ հարուցվելիք քրեական գործերը վկայում են, որ գործող նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը մտադիր է լիկվիդացնել նրան որպես քաղաքական ընդդիմադիրի։ Ղրղզստանի էքս֊նախագահը պնդում է, որ իր դեմ մեղադրանքները «ստացվել են ճնշման տակ»։
Ավելի մանրամասն՝ այստեղ։