Home / Ազգային ժողով / «Կարմիր տագնապ» Հոնկոնգում․ Պեկինի դեմ ցույցերը շարունակվում են

«Կարմիր տագնապ» Հոնկոնգում․ Պեկինի դեմ ցույցերը շարունակվում են

Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգում տասնյակ հազարավոր ցուցարարներ այսօր գրոհել են խորհրդարանի շենքը։ Խորհրդարանի պատմության մեջ առաջին անգամ հայտարարվել է «կարմիր տագնապ», որը ենթադրում է խորհրդարանի ամբողջական տարհանում, հայտնում է South China Morning Post֊ը։ 

Բողոքի ցույցը նվիրված է եղել Հոնկոնգի հանձնման 22-րդ տարելիցին (1997 թվականի հուլիսի 1-ին Մեծ Բրիտանիան Հոնկոնգի կառավարումը պաշտոնապես փոխանցել է Պեկինին): Հոնգկոնգի ցուցասրահում պետական դրոշի բարձրացման արարողության մեկնարկից կես ժամ առաջ բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Ցույցի մասնակիցները կոտրել են օրենսդիր մարմնի դռներն ու պատուհանները, փորձել են ներխուժել խորհրդարանի շենք։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ՝ մասնավորապես, արցունքաբեր գազ է կիրառել: Թեև ցուցարարներին չի հաջողվել ներխուժել շենք, խորհրդարանն ամբողջապես տարահանվել է։ 

Հիշեցնենք, որ բազմամիլիոնանոց բողոքի ցույցերը Հոնկոնգում սկսվել են հուսիսի սկզբին՝ «Արտահանձնումների մասին» օրինագծի շրջանառության մեջ դրվելուց հետո։ 

Օրինագծի համաձայն, հանցագործության մեջ կասկածվող Հոնկոնգի բնակիչները կարող են հանձնվել Չինաստանի իշխանություններին հետագա դատաքննության նպատակով: Ընդդիմության կարծիքով, այս օրինագիծը գործիք է՝ Հոնկոնգում բնակվող դիսիդենտներին և չինական իշխանությունների քաղաքական ընդդիմախոսներին հետապնդման ենթարկելու համար, իսկ ցույցերը նպատակ ունեն պայքարել Պեկինի՝ Հոնգկոնգ հատուկ վարչական շրջանի չինական չափանիշներով բավականին լայն քաղաքական և իրավական ազատությունների սահմանափակմանն ուղղված քաղաքականության դեմ։ 

Բողոքի ակցիաների ճնշման ներքո Հոնկոնգի իշխանություններն օրինագծի ընդունումը սառեցրել են անորոշ ժամկետով:

Tekali Taxi