Գլխավոր / Կանանց իրավունքներ / Խաչատուրյան քույրերից մեկն անմեղսագիտակ է ճանաչվել. նրա գործը կքննվի առանձին

Խաչատուրյան քույրերից մեկն անմեղսագիտակ է ճանաչվել. նրա գործը կքննվի առանձին

Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերից ամենափոքրի՝ Մարիայի նկատմամբ քրեական գործը առանձին կքննվի, քանի որ սպանության պահին նրա անմեղսագիտակ լինելը հաստատվել է նախաքննական մարմնի կողմից: Այս մասին հայտնում է նրա փաստաբան Ալեքսեյ Լիպցեռը:

«Փորձագիտությունը նրան անմեղագիտակ է ճանաչել, ինչի պատճառով նրա նկատմամբ քրգործն առանձնացվել է և դրա լսումները կլինեն ավագ քույրերից առանձին», – ասել է Լիպցեռը:

Փաստաբանի խոսքով այս պահին գործի մանրամասների հետ ծանոթանում է տուժող կողմը, ինչից հետո գործը կփոխանցվի իրենց:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին Մոսկվայի Բասմանյան դատարանը քույրերի նկատմամբ պատիժը որոշ արգելքների տեսքով իրականացնելու որոշումը երկարաձգել էր մինչև հուլիսի 28-ը:

Խաչատուրյան քույրերին մեղադրում են իրենց հոր՝ 57-ամյա Միխայիլ Խաչատուրյանի սպանության մեջ: Նրա մարմինը գտնվել էր 2018 թվականի հուլիսի 27-ին, իրենց տան շքամուտքում, բազմակի կտրած-ծակած վնասվածքներով:

Աղջիկները պատմել են, որ նման քայլի գնացել են տարիներ տևած նսեմացումներից ու ստորացումներից հետո:

Մանրամասն՝ այստեղ:

Tekali Taxi