Home / Կրթություն / Ասորերենի խմբակը վարում է քիմիայի մասնագետը

Ասորերենի խմբակը վարում է քիմիայի մասնագետը

 

հեղինակներ՝ Մարիամ Չախոյան, Թեհմինե Ենոքյան

Չորս ասորաբնակ գյուղերից Նոր Արտագերսի միջնակարգ դպրոցում ասորերենի խմբակը վարում է ոչ մասնագետը, մինչդեռ համայնքն ունի ասորերենի մասնագեների ռեսուրս։ Այս մասին հայտնել է «Խայադթա»՝ Հայաստանում ասորական կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը։

Նա ահազանգել է բոլոր պատկան մարմիններին և ստացել նույնաբովանդակ պատասխաններ նախարարությունից ու մարզպետարանից, մինչդեռ խնդիրը մնում է չլուծված։ Գասպարյանը պնդում է, որ դպրոցի փոխտնօրենը թոշակի անցած մասնագետին ազատել է աշխատանքից՝ աղջկան աշխատանքով ապահովելու ու ֆիզարձակուրդ ուղարկելիս ֆինասնական արտոնություններից օգտվելու պատրվակով՝ անտեսելով համայնքի պահանջները և նույնիսկ դասավանդող ուսուցչից թաքուն։

«Ռախին չգիտեր էլ, որ իրեն աշխատանքից ազատել են ու փոխարինող ընդունել, – ասում է նա, – երբ ասացի սրա մասին, զարմացավ»։

Ըստ Գասպարյանի՝ պատկան մարմինները բավարավում են պատասխան գրություններ գրելով՝ մինչդեռ խնդիրը մնում է չլուծված, արդյունքում խախտվում է ասորի երեխաների մայրենի լեզվի պատշաճ կրթություն սատանալու իրավունքը։

Նոր Արտագերսի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Բենյամին Ավդիշոևը չի ժխտում, որ որպես խմբակի ուսուցչուհի է աշխատանքի ընդունել իր դստերը՝ Բելա Ավդիշոևային, թեև մեզ հետ զրույցում Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասադրության վարչության պետ Սոնյա Բուդաղյանն ասաց, որ իրենց  կողմից դպրոցի տնօրենին ուղղված հարցին վերջինս բացասական էր պատասխանել՝ նման բան չկա։ Նա խոստացավ քննական շրջանի ավարտից հետո լրջորեն զբաղվել ասորական խմբակի խնդիրներով։

Իր հերթին փոխտնօրեն Բենյամին Ավդիշոևը պատճառաբանում է, որ նախկին ուսուցչուհին արդեն ծերացել էր, իսկ նոր կադրեր գյուղում չկան, սակայն այնուհետև նշում է, որ եղած մասնագետը տեղափոխվել է Երևան և դասավանդում է Պուշկինի անվան դպրոցում ու դժվար թե ցանկանա գյուղի դպրոցում դասավանդել։

Իրինա Գասպարյանը նշում է, որ փոխտնօրենն ակնհայտորեն շահադիտական նպատակներ է ունեցել․ նրա կողմից ձեռքբերված փաստաթղթերից երևում է, որ Ռախին կենսաթոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ավելի վաղ է ազատվել՝ 2012թ․անմիջապես աշխատանքի է ընդունվել որպես փոխարինող։

«ՀՀ Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար պարոն Վ.Վարդազարյանի կողմից ուղարկված նամակում նշված է, – ասում է նա, – որ «2007-2012 թվականների ընթացքում ասորերենի խմբակի դասաժամերը պարապել է Ռախի Ավչյանը, ով 2012 թվականին ազատվել է աշխատանքից կենսաթոշակի անցնելու կապակցությամբ և նույն թվականին աշխատանքի է նշանակվել Բելա Ավդիշոևան, իսկ Ռախի Ավչյանը 2012-2017թթ․ խմբակը վարել է որպես Բելա Ավդիշոևայի փոխարինող՝ վերջինիս ֆիզիոլոգիական արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում»։

Ռախի Ավչյանը ասում է, որ հետո է իմացել իրեն թոշակի ուղարկելու ու փոխարինող ընդունելու մասին, բայց խոստովանում է, որ դեռ կարող էր աշխատել, բայց մյուս թոշակառուների հետ 2018թ․թոշակի ուղարկեցին մեծ շուքով ու պատվով։

Գասպարյանը հարցադրում է անում՝ արդյոք գոյություն ունի 2012թ․ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ Ռախի Ավչյանի կողմից ներկայացված աշխատանքից ազատվելու դիմումը։

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրով տրամադրված ենթադրամաշնորիհի շրջանակում կրում «Թուխմանուկ» իրավապաշտպան և կրթական կենտրոնի» կողմից: Դրա բովանդակության համար պատասխանատվություն է կրում կրում «Թուխմանուկ» իրավապաշտպան և կրթական կենտրոնը» և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության և/կամ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեսակետները:

Tekali Taxi