2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Շիրակի մարզի Ջրաձոր գյուղը սպասում է տեղափոխման

1800-ական թվականներին Բասենից Շիրակի մարզի Ջրաձոր գյուղ տեղափոխված մոտ 70 ընտանիքների մի մասը սպասում է գյուղի տեղահանմանը և փոխհատուցմանը, մյուս մասը չի ցանկանում տները թողնել։ Կառավարությունը վաղուց հաստատել է, որ այս տարածքում պետք է 64 մլն խ/մ ծավալով ջրամաբարը կառուցվի։

«Արոտավայրերի համար հատուկ տեղ ենք տվել, մարզպետը մեկուկես ամիս առաջ է եկել, քննարկել ենք, գյուղը 2020 թվականին պետք է տեղափոխվի, - ասում է գյուղապետ Գևորիկ Հովակիմյանը։ - Դու իմ ձեռիցս տանես իմ տունն ու հողը ու չհատուցե՞ս, էդպես ոնց կլինի։ Առաջվա մութ երկիրը չէ, սաղ ծրագրված է, հստակ ձևակերպած»։