Home / Բնապահպանություն / Ամուլսար․ նոր կառավարության հին անդամներին կհաջողվի՞ խուսափել պատասխանատվությունից

Ամուլսար․ նոր կառավարության հին անդամներին կհաջողվի՞ խուսափել պատասխանատվությունից

Ներկայիս կառավարության կազմում ընդգրկված և որոշումներ ընդունելու լծակներ ունեցող շատ խելացիներ գուցե կարծում են, թե կարելի է անվերջ խուսափել քաղաքական որոշում կայացնելու պատասխանատվությունից՝ այն թողնելով տարբեր մարդկանց վրա: Ամուլսարում տեսչական ստուգումների ժամանակ տարաբնույթ «շուստրիություններով» փորձում էին հասնել նրան, որ այդ հանքավայրի շահագործման թույլատրելի լինելը հավաստվի իմ ձեռքով. հասան նրան, որ տեսչական ստուգման տեքստից հանվեց ստորգետնյա ջրերի վրա ազդեցության անթույլատրելիության մասը, փորձում էին վարչապետի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խմբում ներգրավել ընկերության համար աշխատող մասնագետներին և այլն, և այդպես շարունակ: Երբեմն ինձ մոտ տպավորություն էր լինում, որ այդ մարդիկ մասնավոր ընկերությունների հաստիքային աշխատողներն են, որ պարզապես նստում են կառավարության շենքում: Ամեն դեպքում, բնապահպանական տեսչությանն ու նրա ղեկավարին որպես գործիք օգտագործելու ու Ամուլսարի շահագործումը «օրինականացնելու» պրոցեսում կարծես «խիարը թարս բուսնեց»: Հիմա տեսնենք, թե ի՞նչ կլինի քննչական կոմիտեում իրականացվող գործընթացի պարագայում՝ նոր կառավարության հին անդամներին կհաջողվի՞ խուսափել որոշում կայացնելու պատասխանատվությունից: Գիտեք, աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում:

Այս մասին՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի պատվերով ELARD ընկերության կողմից իրականացված Ամուսլարի հանքի շահագործման ծրագրի (ՇՄԱԳ, ԲՍԱԳ) համալիր փորձաքննության արդյունքներին, «Հետք» առցանց թերթում հրապարակված հոդվածում գրում է Բնապահպանության և ընդերքի տեսչության մարմնի նախկին ղեկավար, իրավաբան Արթուր Գրիգորյանն։

«Գիտենք, որ հարուցված է քրեական գործ այն հատկանիշներով, որ Ամուլսարի շահագործման թույլտվություն տրամադրող պետական պաշտոնյաները կարող են դիտավորությամբ թաքցրած լինել շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները: Գիտենք նաև, որ այս գործի շրջանակներոււմ նշանակվել է համալիր փորձաքննություն, ստվերային ընթացակարգով լիբանանյան մի անհասկանալի ընկերություն է ընտրվել, որ այդ փորձաքննությունն անի, ու ամենահետաքրքիրը՝ փորձաքննության արդյունքներով քննչական խումբը որոշել է, որ հանցագործության հատկանիշները բացակայում են: 

Հիմա եկեք հասկանանք մի քանի բան. քրեական գործը հարուցվել է կոնկրետ ֆիզիկական անձի/անձերի կոնկրետ գործողություններում ՀՀ քրեական օրենսդգրքով նախատեսված կոնկրետ հանցագործության հատկանիշների առկայությունը կամ բացակայությունը գնահատելու համար: Ընդամենն այսքանը: Այսինքն, եթե պարզվում է, որ Ամուլսարի նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը պետական բնապահպանական փորձաքննության ենթարկած և դրական եզրակացություն տված փորձագետը դիտավորությամբ չի թաքցրել ինչ-ինչ տեղեկություններ, նրա արարքում բացակայում է տվյալ հանցագործության համար սահմանված հանցակազմի որևէ տարր, ուրեմն նրա արարքում չկան քրեական հանցագործության հատկանիշներ: Շատ բարի, ընդունեցինք: Հիմա՝ արդյո՞ք սա նշանակում է, որ այս հիմքով քրեական գործի վարույթը կարճելն ինքնին նշանակում է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումն օրինական է և պետք է թույլատրվի:

Այլ կերպ ասած՝ պետական բյուջեից շուրջ 400,000 դոլարով իրականացված փորձաքննությունը ի՞նչ նպատակի համար պետք է ծառայեցվի՝ մեկ կոնկրետ քրեական գործով կոնկրետ մեղադրյալի արարքում հանցագործության առկայությունը գնահատելու՞, թե՞ նաև քրեական գործից դուրս՝ Ամուլսարի շահագործման թույլատրելիությունը գնահատելու համար: Իրավական առումով, սա հարցերի հարցն է՝ արդյո՞ք հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի վարույթի կարճումն ինքնին կառավարության համար նշանակում է, որ Ամուլսարի շահագործումը թույլատրելի է, թե՞ քրեական վարույթի ընթացքում իրականացված փորձաքննության արդյունքները պետք է հիմք ծառայեն այլ իրավական ընթացակարգով որոշում ընդունելու համար,» – գրում է Գրիգորյանը։

Գրիգորյանն վերոնշյալ քրեական գործից բացի առանձնացնում է ևս երկու ընթացիկ իրավական գործընթաց՝ կապված Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի հետ։ Առաջինը՝ դեռևս 2015 թվականին հորուցված գործն է․ տասից ավելի ջերմուկցիներ և երկու բնապահպանական հասարակական կազմակերպություններ երկու նախարարությունների դեմ հայց էին ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով ուժը կորցրած և անվավեր ճանաչել Ամուլսարի շահագործման թույլտվություններ սահմանող փաստաթղթերը:  Ըստ Գրիգորյանի, դատական (այս) գործընթացը իրավական ընթացակարգերից մեկն է, որի միջոցով կարող է լուծվել Ամուլսարի շահագործման թույլատրելի լինել-չլինելու հարցը:

Երկրորդ ընթացիկ իրավական գործընթացը վերաբերում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կայացված որոշմանը, որը ընդունվել էր դեռևս Գրիգորյանի տեսչական մարմնի ղեկավար լինելու օրոք։ Տեսչական ստուգման արդյունքում բացահայտվել էր, որ առնվազն կենսաբազմազանության մասով շահագործող ընկերությունը լիարժեք ուսումնասիրություն չի արել ու տվյալները փորձաքննության չի ներկայացրել, ինչը ցուցիչ էր, որ ընկերության կազմած փաստաթղթերը թերի են։ Այս հիմքով տեսչական մարմնը որոշում էր ընդունել դադարեցնել ընդերքօգտագործման հետ կապված ցանկացած գործունեություն: Գրիգորյանն ընդգծում է, որ որոշումը, որպես վարչական ակտ, ուժի մեջ է և իրավաբանորեն արգելում է հանքավայրի շահագործումը։ Այն կարող է անվավեր ճանաչվել կամ դատական կարգով, կամ վերացվել վարչապետի հանձնարարականով։

Tekali Taxi