Home / Հայաստան / Պետերբուրգում բերման են ենթարկել հոմոֆոբ հանցագործությունների լռեցման դեմ պիկետների մասնակիցներին

Պետերբուրգում բերման են ենթարկել հոմոֆոբ հանցագործությունների լռեցման դեմ պիկետների մասնակիցներին

Ավելի քան 10 հոգի է բերման ենթարկվել Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած հոմոֆոբ հողի վրա հանցագործությունների լռեցման և ԼԳԲՏ-համայնքի նկատմամբ խտրականության դեմ միայնակ պիկետների ժամանակ։ ԶԼՄ֊ների փոխանցմամբ՝ մասնակիցները նույնիսկ չէին հասցնում կանգնել ընտրված վայրում, դրոշներ և պաստառներ բարձրացնել։

Բերման ենթարկվածների թվում է նաև «Մեդիազոնա»-ի թղթակից Դավիդ Ֆրենկելը։ Նա պատմեց, որ, նախ, իրեն մեղադրեցին ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մեջ․ իբր Ֆրենկելը երթևեկելի մաս էր դուրս եկել։ Ոստիկանական ավտոմեքենայի մեջ նրան հայտնեցին, որ բերման էր ենթարկվել «ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզի» համար։

Երբ Ֆրենկելին բաժին բերեցին, լրագրողին ուղեկցող աշխատակիցը հայտնեց, որ արձանագրությունը կազմելու են ոստիկանության աշխատակցին չենթարկվելու մասին հոդվածներով։ «Քանի որ ինձ որևէ բան չէին բացատրել, չէին ասել, ես փորձեցի դուրս գալ բաժանմունքից։ Վրա հասան և հետ քարշ տվեցին», ֊ պատմեց լրագրողը։

Ֆրենկելը նաև ասաց, որ ոստիկանական ավտոմեքենայում էին ևս 13 հոգի։ Ակտիվիստ Ալեքսեյ Նազարովին բերման էին ենթարկել տնից։ Ըստ ոստիկանության՝ համացանցում նա կոչ էր անում դուրս գալ հանրահավաքների։ Բերման էին ենթարկել նաև լրագրող Յան Կուտինին, ով այդ պահին լրագրողական վկայական ուներ։

Բերման ենթարկված Լեոնիդ Ժարիկովին շտապ օգնությունը տարավ․ նա վնասվածքներ էր ստացել ձեռքերի ու վզի շրջանում, ինչի հետևանքով չի կարողանում պտտել գլուխը։ Ոստիկանները հրաժարվում էին մեքենայի դուռը բացել բժիշկների համար, և վերջիններս փորձում էին Ժարիկովին հետազոտել վանդակի միջով։

Tekali Taxi