Home / Հայաստան / Մինչ Մակունցը լուսանկարվում է ԱԺ նախագահի հետ, Քոչարյանին Ղարաբաղում քաղբանտարկյալ են համարում

Մինչ Մակունցը լուսանկարվում է ԱԺ նախագահի հետ, Քոչարյանին Ղարաբաղում քաղբանտարկյալ են համարում

Ղարաբաղյան՝ «Ազգային Վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Գրիգորյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրում է․

«Մինչև Լիլիթ Մակունցը [ԼՂ ԱԺ նախագահ] Աշոտ Ղուլյանի հետ նկարվում է «Զոնծիկներում», Ղուլյանի կուսակցության առանցքային անդամ, ԼՂՀ ԱԺ «Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանը այսպիսի հայտարարություններ է անում. «Ես առիթ ունեցել եմ ասելու, հիմա էլ կրկնեմ՝ համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբատարկյալ է, որովհետև որևէ հոդաբաշխ բացատրություն, թե ինչու է նա այսօր գտնվում կալանքի տակ, մեղադրող կողմը չունի»:

«Այն, ինչ տեղի է ունենում պատերազմի հերոսների հանդեպ, ինձ հիշեցնում է վրեժխնդրության նման մի բան, որը մեզ որևէ լավ բանի չի կարող հասցնել։ Մենք իրավունք չունենք պառակտելու ազգը, իրավունք չունենք չգնահատելու ճանապարհ անցած մարդկանց, ավելին՝ նրանց զրկելու ազատությունից»,– ասաց նա:

Տիկին Մակունցին առաջարկում եմ հաջորդ անգամ էլ Կաչաղակաբերդի գագաթին սելֆի անել Ղուլյանի հետ, ինչը մեզ հնարավորություն կտա լսել նաև սույն կուսակցության մեկ այլ ակնառու գործչի՝ Ժաննա Գալստյանի, հեղինակավոր կարծիքը Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ»։

Tekali Taxi