Գլխավոր / Դատարան / Վերաքննիչը մերժեց Քոչարյանի գույքի կալանքի գործով Դատախազության բողոքը

Վերաքննիչը մերժեց Քոչարյանի գույքի կալանքի գործով Դատախազության բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժեց Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Դատախազության բողոքը։

2018 թվականի հուլիսի 30-ին կալանք էր դրվել սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա: Հունիսի 7-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մասնակիորեն բավարարեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի կալանքը վերացնելու վերաբերյալ բողոքը՝ արձանագրելով, որ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու 2018 թ. հուլիսի 30-ի որոշմամբ խախտվել է նրա իրավունքը, միևնույն ժամանակ՝ չպարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերացնել խախտումը: Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել դատարանի այդ որոշման դեմ՝ պնդելով, որ կալանք դնելու մասին որոշումն օրինական է և իրավունքների խախտում չի պարունակում: Վերաքննիչը՝ դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, մերժեց Դատախազության բողոքը՝ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը ուժի մեջ:

Tekali Taxi