2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ալեքսանյանին պատկանող տարածքում հրդեհից առաջ ստուգումներ պետք է իրականացվեին․ «Ժամանակ»

Օգոստոսի 30-ին «Ժամանակ» օրաթերթը գրել էր վերջերս նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող տարածքում՝ մասնավորապես, «Վեգա»-ում տեղի ունեցած հրդեհի մասին՝ նշելով, որ հրդեհից առաջ ՊԵԿ-ը պատրաստվում էր այստեղ մեծածավալ ստուգումներ իրականացնել։

Խոշոր հրդեհը բռնկվել էր Մալաթիա վարչական շրջանում գտնվող կենցաղային տեխնիկայի «Վեգա» խանութի պահեստային մասում։

«Այս մասին տեղյակ էին նաև խանութի սեփականատերերը։ Եվ ինչպես ասում են՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ, ու ՊԵԿ-ի ստուգումներին նախորդեց հրդեհը։ Հրդեհի մարման աշխատանքներին ներկաներից մեզ պատմեցին, որ այդ ընթացքում և՛ տարածքի սեփականատեր ներկայացող Սամվել Ալեքսանյանը, և՛ խանութի սեփականատերը չափազանց հանգիստ են եղել, որը այդ պահին շատ տարօրինակ է թվացել։ Ալեքսանյանը նույնիսկ խանութի տնօրենին ասել է՝ վեջիդ չդնես։ Արդեն իսկ հայտնի է, որ «Վեգա» ընկերությունն ապահովագրված է եղել», ֊ ասված է հրապարակման մեջ։