Գլխավոր / Հայաստան / Սամվել Ալեքսանյանի բացառիկ դիրքը

Սամվել Ալեքսանյանի բացառիկ դիրքը

Երեք օր առաջ «Մալաթիա» առևտրի կենտրոնը ժամեր շարունակ այրվում էր։ Տեղում աշխատում էին փրկարարական ջոկատները, արտակարգ իրավիճակների նախարարն ու «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։ Նա ժամանել էր մի խումբ երիտասարդների ուղեկցությամբ։ Բանն այն է, որ նրանց փաստորեն հաջողվեց մուտք գործել տարածք։ Այն պարագայում, երբ, օրինակ, տարածքում աշխատող լրագրողներին ոստիկանները կոչ էին անում հեռու գնալ։ Իսկ ներսում մնալն ավելի վտանգավոր էր․ կան վիրավորներ։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի պետ, փոխգնդապետ Հակոբյանն, իրավիճակը ներկայացնելով, ասել էր, որ այստեղ են բերվել Երևանի «բոլոր ուժերն ու միջոցները, հրշեջ փրկարարական ջոկատներում առկա բոլոր տեխնիկական միջոցները․․․»։

Այսինքն, ստացվում է, որ հավելյալ օգնության կարիք չկար։ Սակայն Ալեքսանյանն ամեն դեպքում գործի էր դրել իր աշխատողներին․ նրանք տարածքից տարբեր իրեր, ապրանքներ էին դուրս հանում։ Գուցե, աշխատանքային պայմանագիրը ենթադրում է, որ նմանատիպ իրավիճակներում այդ մարդիկ պետք է առողջության ու կյանքի գնով «աբրանք» փրկեն։ Չնայած, եթե էդպես է, արդյոք դա նորմալ կետ է աշխատանքային պայմանագրի համար։ Բայց երկու հատկանշական բան կա այս իրավիճակում, ինչի մասին գրում էին նաև ուղիղ եթերներին հետևողները։ Հարցը մինչև հիմա բաց է․ ինչո՞ւ էին Ալեքսանյանին թույլ տվել դա անել և ինչո՞ւ Ալեքսանյանն ինքը չէր փրկում այդքան կարևոր իրերը։ Առևտրի կենտրոնի տարածք որևէ մեկի մուտքն էլ ժամեր անց արգելվեց։

Tekali Taxi