Home / Հայաստան / Վթարի է ենթարկվել Երևանից Բաթումի ուղևորվող միկրոավտոբուսը, կան զոհեր

Վթարի է ենթարկվել Երևանից Բաթումի ուղևորվող միկրոավտոբուսը, կան զոհեր

Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը օգոստոսի 31-ին, ժամը 02։00-03։00 միջակայքում վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ժամը 08:44-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացել, որ ժամը 03:10-ի սահմաններում Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են երեք «Ford Transit» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները: Ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 19 տուժած: Տուժել են ՀՀ քաղաքացիներ․ «Պարզվել է, որ զոհվել է 2 (Գրետա Ա., ծնված 1966 թ. և Մարտա Ս., ծնված 1991 թ.) և տուժել 16 ՀՀ քաղաքացի։

Տուժած ՀՀ քաղաքացիներից 7-ը (Լենա Մ., Գայանե Բ., Տաթևիկ Գ., Լաուրա Խ., Հասմիկ Ա., Անուշ Մ., Մերի Մ.) հոսպիտալացվել են Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» ԲԿ, 3-ը՝ (Աննա Ա., Վարդան Հ., Ազատ Ա.) «Պինեո» ԲԿ, մյուս 3-ը՝ (Լիլիա Խ., Զավեն Խ., Լաուրա Ս.) «Պատրիարքներ» ԲԿ, ևս 3-ը՝ (Դավիթ Ք., Կարեն Ք. և Գառնիկ Գ.) «Արամյանց» ԲԿ:

Տուժածները՝ Լենա Մ.-ն, Գայանե Բ.-ն, Տաթևիկ Գ.-ն և Աննա Ա.-ն առայժմ գտնվում են Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» և «Պինեո» բժշկական կենտրոններում, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել»։

Tekali Taxi