Home / Մշակույթ / Բալետի արտիստները պահանջում են հեռացնել Օպերայի ղեկավարին

Բալետի արտիստները պահանջում են հեռացնել Օպերայի ղեկավարին

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի արտիստները պահանջում են թատրոնի ղեկավար Արմեն Գրիգորյանի հրաժարականը։ Սեպտեմբերի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նրանք, մասնավորապես, դիմել են մշակույթի նախարարին, ինչպես նաև թատրոնի տնօրինությանը՝ նշելով, որ փորձել են ներքին հարցերը «ընտանեկան մթնոլորտում շտկել» թե՛ տնօրենի, թե՛ գեղարվեստական ղեկավարի հետ։

Օպերային թատրոնի գլխավոր բալետմայստեր, ՀՀ Ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանի խոսքով՝ նման բան, որ բալետի խմբի կեսից ավելի մասնակիցները գան լրագրողների հետ հանդիպմանը, երբեք չէր եղել։

Պատճառն, ըստ նրա, ղեկավարի վատ վարքագիծն ու սխալներն են, որոնք բերում են «այսպիսի տհաճ պատկերի»։

«Նա չի ճանաչում մեծ, փոքր, միկրոֆոնը վերցնում է և միանձնյա ուզում է ղեկավարել, բայց ես սխալներ եմ տեսնում, որոնց մասին չեմ կարող բարձրաձայն գոռալ, որ դերասանները լսեն: Միկրոֆոնը պիտի իրա ձեռքում լինի, մեծ սեր ունի միկրոֆոնի հետ, դրա համար շատ բաներ թերի են մնում ներկայացումներում, ինչն ինքը չի տեսնում և թույլ չի տալիս ես արտահայտվեմ։ Ես համբերատար եմ, տարիքով իրենից բավական մեծ եմ և դրանից ինքն օգտվում էր։ Եվ գալիս է նրա վարքագծի հետ կապված մասսայական դժգոհությունը», ֊ հայտարարել է Գալստյանն՝ ասելով, որ ասյպես շարունակվել չի կարող, և նա դիմում է մշակույթի նախարարությանը։

Արտիստները, մասնավորապես, նշել են, որ իրենցից յուրաքանչյուրին ընդամենն առողջ մթնոլորտ է պետք, որպեսզի կարողանան աշխատել և ստեղծագործել, ինչը չի հաջողվում անել վերջին 2․5 տարիների ընթացքում։

Tekali Taxi