Գլխավոր / Մեդիա / Թուրք ռեփերները թռան պետության դեմքին

Թուրք ռեփերները թռան պետության դեմքին

18 թուրք ռեփերների հրապարակած #Susamam («Չեմ կարող լռել») տեսահոլովակը համացանցում սենսացիա դարձավ։ Գրեթե 15 րոպեանոց հոլովակը 12 ժամվա ընթացքում ավելի քան 2 մլն դիտում արձանագրեց։ Թվիթերում #Susamam հեշթեգը ավելի քան 300 հազար հաղորդագրությամբ թոփ քննարկվող թեմաներից է։

Տեսահոլովակում ռեփերներն անդրադառնում են ժամանակակից թուրքական հասարակության ամենաթեժ ու ցավոտ թեմաներին՝ սկած սիրիական ճգնաժամից ու ընտանեկան բռնությունից մինչև սոցիալական անարդարություն, Գեզի այգու 2013 թվականի ցույցեր, մարդկանց իրավունքներ ու անտուն կենդանիներ։

Լրագրողների, ընդդիմության և իշխանության հետ անհամաձայնություն հայտնող ցանակացած մարդու նկատմամբ կառավարության դաժան վերաբերմունքի քննադատությունն արտահայտվել է թե տեքստում, թե վերնագրում՝ «Չեմ կարող լռել»։

Նման հոլովակ նկարելու գաղափարը ռեփեր Շանիշերինն է։ Այս մասին Բի-բի-բի-ին հայտնել է Կամուֆլեն՝ երգի մեկ այլ կատարող։

Հեղինակների մտահղացմամբ՝ 20 կատարողներ 20 տարբեր տրեկեր պետք է գրեին, որոնք վերջում կմիավորեին մեկ հոլովակի մեջ։ Նախագծի մասնակիցների հետ բանակցություններն ու տրեկերի միավորումը տևել է երկու ամիս։

Կատարողներից յուրաքանչյուրն իր տեսանյութն է նկարահանել նախապես համաձայնեցված թեմայի շուրջ, իսկ վերջում Շանիշերը դրանից մեկ ընդհանուր հոլովակ է կառուցել։

Ստացվել է Թուրքիայի այսօրվա կյանքի խճանկարը, բոլորին անհանգստացնող երևույթների անկեղծ ու ազնիվ նկարագրություն, նշում է Բի-բի-սի-ն։

Tekali Taxi