Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանի հայր, Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում առերևույթ չարաշահումների դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակներում սեպտեմբերի 18-ին մեղադրանք է առաջադրվել կեղծ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու, իսկ սեպտեմբերի 21-ին (նույն գործով) փողերի լվացման համար։
Նույն քրեական գործի շրջանակներում նույն հոդվածներով մեղադրանք էր առաջադրվել նաև Առուստամյանի հետ աշխատող Սուրեն Ավագյանին և Գուրգեն Սարգսյանին: Նրանց խափանման միջոցը դատարանը ևս փոխել է․ Ավագյանն ու Սարգսյանը ազատ են արձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց: