Home / Կանանց իրավունքներ / Սադիստ ընդդիմադիրը հրաժարական է տվել «հանուն առաջնորդի»

Սադիստ ընդդիմադիրը հրաժարական է տվել «հանուն առաջնորդի»

«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Ֆուադ Ղահրամանլին սեպտեմբերի 21-ին հրաժարական է ներկայացրել։ Ավելի վաղ՝ եպտեմբերի 20-ին նրա ավագ դուստրը մեղադրել է նրան ընտանեկան բռնության, դաժանության և սադիզմի մեջ։ Ղահրամանլին հրաժարական տալու իր որոշումը բացատրել է նրանով, որ չի ուզում վնաս հասցնել կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիին և կուսակցությանը, հայտնում է Jam-news լրատվական կայքը։

«Ես միշտ պատրաստ եմ եղել զոհել ինձ ի շահ իմ առաջնորդի և կուսակցության։ Այժմ նույնպես մտածում եմ ոչ թե իմ իրավացիության մասին, այլ՝ որ ոչ ոք չկարողանա օգտվել այս իրավիճակից և արատավորել «Ժողովրդական ճակատի» անունը», – ֆեյսբուքի իր էջում հրապարակած հրաժարականի տեքստում գրել է Ֆուադ Ղահրամանլին։

Նա նաև կոչ է արել «Ժողովրդական ճակատի» համակիրներին միանալ սեպտեմբերի 28-ին կայանալիք ընդդիմադիր հանրահավաքին։

«Նա պարզապես դրամատիզացնում է»

«Ժողովրդական ճակատ» կուսակցության փոխնախագահ Ֆուադ Ղահրամանլիի դուստրը՝ 18-ամյա Սելջանը, ով այժմ սովորում է Եվրոպայում, ավելի վաղ Ֆեյսբուքի իր էջում  հայտարարել է, որ իր հայրը «հանցագործ է, որը սեփական դստեր ծունկն ու կնոջ մատներն է ջարդում»։

Աղջիկը պատմել է, թե ինչ սարսափելի մթնորոլտ է տիրում իրենց ընտանիքում, ինչպես է հայրը մշտապես ծեծում, ծաղրում և նվաստացնում կնոջն ու դստերը, ինչպես են նրա կուսակիցները կոչ անում լռել՝ նրա քաղաքական կարիերային վնասելու համար։

Ֆուադ Ղահրամանլին սկզբից հայտարարել է, որ իր դստեր ֆեյսբուքի էջը կոտրել են։ Սելջանը, սակայն, հաստատել է, որ հոր մասին գրառումն ինքն է արել։ Ղահրամանլին փոխել է իր դիրքորոշումը ու ասել, որ իր դուստրը պարզապես «դրամատիզացնում է»։ Նա հավաստիացրել է՝ իրենց ընտանիքում ծանր փուլ է եղել, սակայն ամեն ինչ վաղուց հարթվել է, ոչ մի սարսափ չի եղել, իսկ ինչ վերաբրում է Սելջանին՝ նա չափազանց երիտասարդ է և էմոցիոնալ։ Եվ նրա այդ էմոցիոնալությունից, ըստ Ղահրամանլիի, օգտվել են իր քաղաքական ընդդիմախոսները։

Ֆուադ Ղահրամանլիի կինը, սակայն, հաստատել է դստեր խոսքերը։ Մանրամասներ չներկայացնելով՝ նա միայն ասել է, որ Սելջանը ճշմարտությունն է ասում։

Tekali Taxi