Home / Շուկա / Վրացի հանքափորները մտել են հանք ու հրաժարվում են դուրս գալ

Վրացի հանքափորները մտել են հանք ու հրաժարվում են դուրս գալ

Սեպտեմբերի 24-ի առավոտից Տղիբուլում հանքափորների բողոքի ակցիան վերսկսվել է։ Մետաղագործական, հանքային ու քիմիական արդյունաբերության աշխատակիցների արհմիության փոխանցմամբ, շուրջ 15 հանքագործ բանվորներ իջել են Մինդելի հանք, ևս 15 հոգի՝ Ձիձիգուրիի անվան հանք և հրաժարվում են վերև բարձրանալ, քանի դեռ չի վճարվել իրենց ընթացիկ աշխատավարձն ու իրենց չեն տեղեկացրել ածխի ստացման պրոցեսի վերականգնողական հեռանկարների մասին։

Արհմիությունը բացատրեց, որ հանքափորների աշխատավարձերը պետք է վճարվեին մինչև սեպտեմբերի 15-ը, սակայն ուսումնական տարվա սկզբում ընկերությունը վճարում չի կատարել։ Ավելին, ընկերության ներկայացուցիչները դեռևս չգիտեն, թե երբ կկարողանան վճարել աշխատավարձերը։

«Հանքափորները չեն կարողանում բանկային կամ կոմունալ վճարումներ կատարել, ինչն էլ ավելի է վատթարացնում նրանց սոցիալական վիճակը։ Տոկոսադրույքը ժամանակին չվճարելու պատճառով օրեցօր բանկային տույժեր են գալիս, աճում է գազի ու էլեկտրաէներգիայի մատակարարման կասեցման հավանականությունը», ֊ ասվում է տարածված հայտարարության մեջ։

Պրոֆիլային արհմիությունը կոչ է անում «Վրաստանի բանկին», «Էներգո֊Պրո Ջորջիա» և «Սոքարգազ» ընկերություններին հաշվի առնել ստեղծված իրավիճակը։ Արհմիությունը նաև կոչ է արել կառավարությանը հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել հանքափոր բանվորների աշխատավարձերի վճարումն ու տեղյակ պահել վերականգնողական աշխատանքների համար նախատեսվող միջոցների մասին։

Tekali Taxi