հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ուժեղ արհմիություններ են պետք․ Լենա Նազարյանը՝ «Սասստեքսի» մասին

Ուժեղ արհմիություններ են պետք․ Լենա Նազարյանը՝ «Սասստեքսի» մասին

Գյումրիում «Սասստեքս» կարի արտադրամասի ղեկավարությունը բացահայտ ոտնահարում է աշխատողների իրավունքները, հայտարարել է Ազգային Ժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» կուսակցության անդամ Լենա Նազարյանը։

«Ուրախ եմ, որ աշխատողները, չնայած իրենց խոցելի կարգավիճակին, համարձակություն են ունեցել խոսել խնդիրների մասին:

Խնդրին ծանոթանալու համար հեռախոսազրույց ունեցա ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի, Շիրակի փոխմարզպետի, Մարդու իրավունքների պաշտպանի և կարի գործարանի աշխատակցուհիների հետ:

Արման Թաթոյանի դիմումի հիման վրա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը կուսումնասիրի գործարանի աշխատանքային պայմանները: Հուսամ՝ ստուգումը և վերահսկողությունը կհանգեցնի իրավիճակի փոփոխության: Անպայման՝ կտեղեկանամ:

Չլուծված են մնում աշխատավարձի վճարման հետ կապված հարցերը: Անգամ նվազագույն՝ 55.000 դրամով համաձայն աշխատող մարդկանց նշված չափով չեն վճարել: Չասեմ, թե էլ ինչ հեքիաթներ են պատմել մարդկանց՝ գործատուի անսահման հնարավորությունների ու աշխատողների սահմանափակ իրավունքների մասին: Նշված պետական կառույցների պատասխանատուները կհետևեն գործընթացին, որպեսզի պատշաճ իրավական խորհրդատվություն տրամադրվի աշխատողներին: Անպայման՝ կտեղեկանամ:

Նման դեպքերը հերթական անգամ ապացուցում են, որ բուն աշխատանքային իրավունքներով զբաղվող տեսչության ու ուժեղ արհմիությունների գոյությունը հրատապ է»: